Հանե՛ք ձեր թեկնածությունները հօգուտ ընդդիմության լոկոմոտիվ Անդրանիկ Թևանյանի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

20:50 • 30.08.23

Հանե՛ք ձեր թեկնածությունները հօգուտ ընդդիմության լոկոմոտիվ Անդրանիկ Թևանյանի։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ քաղաքապետի բոլոր թեկնածուներին նման կոչ է արել «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը․

«3-4 տարի փողոցներում ենք, ընդդիմության դրոշակակիրն ենք, ոչ ոքի ապացուցելու բան չունենք։ Շատ ուժեր, որ այս իշխանության օրոք պաշտոն ունեին, հենց հանեցին պաշտոնից, լողացան, առավոտյան արթնացան ու ասացին, որ ընդդիմադիր են։ 1 օրում ընդդիմադիր չեն դառնում։

Լակմուսի թուղթ է, բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այս իշխանությունները պետք է հեռանան, կոչ եմ անում դադարեցնեն քարոզարշավը, հանեն թեկնածությունները և սատարեն ընդդիմության լոկոմոտիվ ու ջահակիր «Մայր Հայաստան» դաշինքին՝ ի դեմս Անդրանիկ Թևանյանի»,-նշել է Սուքիասյանը։

Նա ասել է, որ իրենց քաղաքական օրակարգն ամբողջական իշխանափոխությունն է և «Մայր Հայաստանը» միակ ուժն է, որ թիրախավորել է անձամբ երկրի ղեկավարին։ Ըստ Սուքիասյանի, Երևանում իշխանության պարտությունը  կստեղծի նոր ստատուս քվո, իշխանափոխության հիմք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․