Աշոտյանին ու նախկին ռեկտորին մի քանի հոդվածով մեղադրանք է ներկայացվել․ Բժշկական համալսարանում կոռուպցիոն չարաշահումների քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ավարտվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննությամբ հիմնավորվել է, որ Ա.Աշոտյանը, 2014թ. ապրիլից զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, իսկ 2015թ. ապրիլից հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտոնավարման ընթացքում կատարել է պետության և հիմնադրամի շահերին հակասող գործողություններ՝ կազմակերպելով առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություններ և փողերի լվացում, ինչպես նաև դրդել է պաշտոնատար անձին՝ չարաշահելու իր պաշտոնեական դիրքը:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ. մայիսին «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատակիցների կողմից հիմնադրվել է «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Ա.Աշոտյանի մտերիմ Մ.Սիմոնյանը, իսկ հունիսին, համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Մ.Նարիմանյանը, որից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 1-ին համալսարանի ֆինանսական գծով պրոռեկտորի նոր բացված հաստիքին նշանակվել է Կ. Հարությունյանը:
Այնուհետև, Ա.Աշոտյանը, Համալսարանի ռեկտոր Մ.Նարիմանյանին դրդել է իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործել, այն է՝ առանց գնումների գործընթացի կազմակերպման և առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, ուղիղ գնման միջոցով, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Ի.Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրից գնել երկու բնակարանների կառուցապատման իրավունքներ՝ ընդհանուր 36.994.000 ՀՀ դրամով: Ընդ որում՝ նշված բնակարանները որևէ կերպ անհրաժեշտ չեն եղել և հետագայում՝ մինչև 2018թ., որևէ կերպ չեն օգտագործվել Համալսարանի կողմից, շարունակել են մնալ նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում և օգտագործվել նրանց կողմից, իսկ Համալսարանը վճարել է այդ բնակարանների սպասարկման վճարները՝ յուրաքանչյուր ամիս 53.000-ական ՀՀ դրամ, ընդհանուր՝ 1.664.200 ՀՀ դրամի չափով։ Դրա հետևանքով անզգուշությամբ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս է պատճառվել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին:
Այնուհետև, Ա.Աշոտյանի կազմակերպմամբ մեկ այլ արհեստակցական կազմակերպությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գումարի վատնման՝ «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը դարձնելու եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մ.Նարիմանյանը նույն կազմակերպության նախագահ Մ.Սիմոնյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նշված գումարները «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով, Ա.Աշոտյանի հանձնարարությամբ, «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Սաղաթելյանից շուկայականից բարձր գներով բնակարանների կառուցապատման իրավունքներ ձեռք բերելու շուրջ, իսկ Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանին Մ.Նարիմանյանը հանձնարարել է կատարել համապատասխան փոխանցումները:
Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Մ.Նարիմանյանը, Ա.Աշոտյանի գիտությամբ և թողտվությամբ, 2015թ. սեպտեմբերի 1-ին համալսարանի կանոնադրության պահանջների խախտմամբ, առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մ.Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ Բժշկական համալսարանը պարտավորվել է կազմակերպությանն անդամակցած աշխատակիցների աշխատավարձերի 0,5 տոկոսի չափով գանձումներ իրականացնել և փոխանցել կազմակերպությանը, ինչպես նաև՝ կազմակերպությանը փոխանցել հուշագրի ստորագրման պահին աշխատողների սոցիալական աջակցության ֆոնդում հավաքագրված գումարը՝ չնշելով դրա չափը:
Կնքված հուշագրի հիման վրա համալսարանից «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցվել է 185.606.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ Ա.Աշոտյանի կազմակերպմամբ և Մ.Սիմոնյանի օժանդակությամբ, այլ անձինը դարձնելու միջոցով, վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով նշված գումարը, որը պատկանում էր մեկ այլ արհեստակցական կազմակերպության:
Հանցավոր ճանապարհով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը դարձած առանձնապես խոշոր չափերով գումարներին օրինական տեսք տալու և դրանք օրինական շրջանառության մեջ դնելու, այդ կերպ դրանց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Մ.Սիմոնյանի, 2015թ. դեկտեմբերի 21-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Սաղաթելյանի հետ կնքել է անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի չորս ձևական պայմանագիր, որոնցով կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի տարբեր հասցներում ձեռք է բերել 4 տարբեր մակերեսներով բնակարանների կառուցապատման իրավունքներ՝ ընդհանուր 86.192.000 ՀՀ դրամով, ինչպես նաև պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 66.300.000 ՀՀ դրամ արժողությամբ նկուղային ընդհանուր օգտագործման տարածք՝ որպես սպորտային դահլիճ՝ շուկայականից էականորեն բարձր գնով՝ 99.414.000 ՀՀ դրամով: Նշված բնակարանները և նկուղային տարածքը ևս մինչև 2018 թվականը որևէ կերպ «Հերացի» արհեստակցական կազմակերպության կամ Համալսարանի կողմից չեն օգտագործվել և փաստացի գտնվել են նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում, իսկ Համալսարանը վճարել է դրանց սպասարկման գումարը՝ յուրաքանչյուր ամիս 173.000-ական ՀՀ դրամ:
Հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուց հետո՝ 2017թ. մայիսի 19-ին, Ա.Աշոտյանի և Վ.Սաղաթելյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փաստացի Ա.Աշոտյանի բաժնետեր լինելու հանգամանքը թաքցնելու նպատակով, որպես «Նավասար» ՍՊ ընկերության 50 տոկոսի բաժնետեր է դարձել Ա.Աշոտյանի վարորդ, նրա մտերիմ Ա.Բարսեղյանը։ Վերջինս «Նավասար» ՍՊ ընկերության տնօրենի հետ ձևականորեն կնքել է 240.000.000 ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ կեղծ պարտավորագիր, որը հետագայում կյանքի չի կոչվել:
Բացի այդ, Համալսարանի ռեկտոր Մ.Նարիմանյանը գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունը։ Մասնավորապես՝ պարտավոր լինելով կազմակերպել և հետևել Հիմնադրամի աշխատողներին տրվող լրացուցիչ աշխատավարձի՝ հավելավճարի, լրավճարի և պարգևավճարների վճարումը օրենքով սահմանված կարգով իրականացնելուն, դրանց վճարումը կատարել է օրենքի պահանջների խախտմամբ։ Արդյունքում 2015-2018թթ. ընթացքում ընդհանուր վճարված 1244951068 դրամի չափով լրացուցիչ աշխատավարձից, Համալսարանի թվով 20 աշխատակիցներին անհիմն, օրենքի պահանջների խախտմամբ, վճարվել է 788.525.195 ՀՀ դրամ:
Բացի այդ, Մ.Նարիմանյանը, հանդիսանալով Համալսարանի ռեկտորը, «Հերացի» արհեստակցական կազմակերպության մասնակիցների աշխատավարձերի 0,5-ական տոկոսներից բացի, ավել գումարներ փոխանցելու և այդ կազմակերպությանը դարձնելու միջոցով հափշտակելու դիտավորությամբ, հանձնարարել է Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանին, որպեսզի վերջինս, որպես նպատակ անդամակցության վճար նշելով, ինչպես նաև Մ.Սիմոնյանի կողմից իրեն հասցեագրված, տարբեր պատրվակներով գումարներ տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ զեկուցագրերը հիմք ընդունելով, առանց պատշաճ փաստաթղթավորման և օրինական հիմքերի, 2015թ. հունիս ամսից մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր 78.011.311 ՀՀ դրամ ավել գումար փոխանցի «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը։ Դրա արդյունքում Մ.Նարիմանյանը, մեկ ուրիշինը դարձնելու եղանակով, Լ.Պարսեղյանի և Մ.Սիմոնյանի օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն:
Այնուհետև, վերը նշված՝ հափշտակված 78.011.311 ՀՀ դրամ գումարից կեղծ գործարքների միջոցով փողերի լվացում կատարելու և 16.800.000 ՀՀ դրամի փոխակերպումն իրականացնելու նպատակով, Հիմնադրամի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Կ.Հարությունյանի կազմակերպմամբ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության տնօրեն Մ.Սիմոնյանը և «Արև-Շին» ՍՊ ընկերությունը փաստացի ղեկավարող Ռ.Դավթյանը, իբր Համալսարանի թվով 224 աշխատակիցների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ ձևական պայմանագրի կնքմամբ, կազմակերպել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գույքի՝ դրամական միջոցների փոխանցումն ու փոխարկումը, որը նպատակ է ունեցել թաքցնել և խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագումը։ Արդյունքում Ռ.Դավթյանը կանխիկացրել է այդ գումարները և տվել Կ.Հարությունյանին:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերին, 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին): Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Մ.Նարիմանյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին)։ Որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը:
Մ.Սիմոնյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/, 325-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, 457-րդ հոդվածի 1-ին մասին)։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով, գրավով և պաշտոնավարության կասեցմամբ:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև Համալսարանի գլխավոր հաշվապահ Լ.Պարսեղյանին և ՍՊԸ տնօրեն Ռ.Դավթյանին։
Նախաքննությունն ավարտվել, և նշված անձանց մասով անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Մնացած մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Փաշինյանը շրջում է մարզերում, որ հասկանա, թե որքան ձայն կունենան արտահերթի դեպքում․ Երվանդ Թարվերդյան

Խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, Ադրբեջանի առջև նոր նվաճումների դռներ է բացելու․ Վրթանեսյան

Իշխանությունը չի ապահովել երկրի անվտանգությունը, ստիպված ժողովուրդն է դա անում. Թումանյան

Պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր խոչընդոտում են Արցախի համար պայքարին․ Հովհաննես Իշխանյան

Ես այդպես էլ բանակում այդ 5-րդ շարասյունը չիմացա, իսկ հակառակորդը Ջերմուկում ամրանում է․ Տիրան Խաչատրյան

Առաջին դեպքն է, որ օրենքի նախագծի հեղինակը 58,000 քաղաքացի է. Էդգար Ղազարյանը՝ «Հայաքվե»-ի մասին

Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան

Պայքարը սկսել ենք 18 հոգով, հաջորդ փուլի համար 50-100 հոգի է պետք 2-3 օրով․ Միքայել Նահապետյան

Անշարժ գույքի շուկայում գների նվազում տեղի չի ունենա․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

Համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացիներին երթևեկել ՀՀ պետհամարանիշներով․ Նիկոլ Փաշինյան

Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան․ Վարդան Արամյան

Ռուսաստանը մեր տնտեսությունը գրավելուց հետո, արդեն տարածքներն է վերցնում․ Գագիկ Մելքոնյան

Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել․ Սամվել Բաբայան

Չէի ասի, որ քաղաքական տարրեր կան․ Վահան Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին

Տղայական խոսակցություններով ու մատ թափ տալո՞վ են արտահանումը խթանում․ Թադևոս Ավետիսյան

Դիզայներ Ալյոնա Կոննովայի զգեստները՝ Հայաստանում․ MOMENT of WHITE հարսանեկան նորաձևության բրենդը նոր շունչ է բերել հայկական նորաձևության աշխարհ (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուսաստա՛ն, քո ի՞նչ գործն է՝ ՀՀ-ն որ ուղղությամբ է ուզում գնալ․ Հակոբ Ասլանյան

«Սուրմալու»-ի մետրոյի նախագծման մրցույթը սկսեք, Աջափնյակի կայարանի շինարարությունը մյուս տարի կսկսենք. Ավինյան

ՀՀ-ում ճանապարհ հսկելու դեպքում ռուսական «ФСБ»-ն կարող է գործակցել Թուրքիայի հետ, ինչպես Աղդամում․ Արթուր Խաչիկյան

Մեր բերած միլիարդների զենքը, որ «մետաղի ջարդոն» էին ասում, հաջողությամբ հանձնեցին Բաքվին. Սարգսյան

Ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը

Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան

ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, որի հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով. Սերժ Սարգսյան

Թիրախավորվել է ՀՀ-ն, մեր պետությունն ու պետականությունը․ Սերժ Սարգսյան

ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին պատրաստ ենք տալ մեր գերիներին վերադարձնելու համար. Փաշինյան

Այսօրվա դրությամբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ իրատեսական չէ․ Նիկոլ Փաշինյան

Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, թե ոչ․ Փաշինյան

Բարձր առաջադիմությամբ ՀՀ քաղաքացիները Ակադեմիական քաղաքում կսովորեն անվճար. Փաշինյան

Մեքենան պետք է վաճառենք տանք պետությանը․ ավտոներկրողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց

Պարեկները խախտում չեն արել․ փոխնախարարը՝ Կապանի միջադեպի մասին

Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք, գերազանցել ենք 730․000-ը․ Նիկոլ Փաշինյան

«Էլեկտրական հոսանքն անորակ է»․ կառավարության նիստի ժամանակ լույսն անջատվեց

Հայաստանում կա «խորքային պետություն», կառավարվում է հարևան, հյուսիսի և արևմուտքի ուժային կենտրոններից․ Հայկ Դեմոյան

Երևանում կայացավ «Էմոցիոնալ կապիտալ. ինչպես էմոցիաները վերածել եկամտի» Իրինա Խակամադայի մաստեր կլասը

Մեծ հաշվով արդեն դարձել ենք Ուկրաինա, բայց չունենք Ուկրաինայի ռեսուրսը և ստրատեգիական խորքը. Վահե Հովհաննիսյան

Փաշինյանը շտապում է պայմանագիր ստորագրել, դա իր իշխանության պահպանման թուղթն է․ Քրիստինե Վարդանյան

ՀՀ-ում բենզինի գինը համեմատել ՌԴ-ի, կամ Բելառուսի հետ տեղին չէ․ Գեղամ Գևորգյան

Լարսը մասնակի է փակվելու, որևէ խնդիր չունենք․ Վահան Քերոբյան

Մարգարայի անցակետը մյուս շաբաթվա ընթացքում արդեն պատրաստ կլինի․ Ռուստամ Բադասյան

ԵՊՀ միջադեպը պատճառ չէ ռեկտորի հրաժարականը պահանջելու․ Ժաննա Անդրեասյան
-
20:53 • 04.12.23 Փաշինյանը շրջում է մարզերում, որ հասկանա, թե որքան ձայն կունենան արտահերթի դեպքում․ Երվանդ Թարվերդյան
-
14:42 • 04.12.23 Խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, Ադրբեջանի առջև նոր նվաճումների դռներ է բացելու․ Վրթանեսյան
-
13:53 • 04.12.23 Իշխանությունը չի ապահովել երկրի անվտանգությունը, ստիպված ժողովուրդն է դա անում. Թումանյան
-
13:43 • 04.12.23 Պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր խոչընդոտում են Արցախի համար պայքարին․ Հովհաննես Իշխանյան
-
13:23 • 04.12.23 Ես այդպես էլ բանակում այդ 5-րդ շարասյունը չիմացա, իսկ հակառակորդը Ջերմուկում ամրանում է․ Տիրան Խաչատրյան
-
13:21 • 04.12.23 Առաջին դեպքն է, որ օրենքի նախագծի հեղինակը 58,000 քաղաքացի է. Էդգար Ղազարյանը՝ «Հայաքվե»-ի մասին
-
13:02 • 04.12.23 Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան
-
20:39 • 01.12.23 Պայքարը սկսել ենք 18 հոգով, հաջորդ փուլի համար 50-100 հոգի է պետք 2-3 օրով․ Միքայել Նահապետյան
-
13:49 • 30.11.23 Անշարժ գույքի շուկայում գների նվազում տեղի չի ունենա․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
-
13:08 • 30.11.23 Համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացիներին երթևեկել ՀՀ պետհամարանիշներով․ Նիկոլ Փաշինյան
-
20:56 • 29.11.23 Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան․ Վարդան Արամյան
-
17:10 • 29.11.23 Ռուսաստանը մեր տնտեսությունը գրավելուց հետո, արդեն տարածքներն է վերցնում․ Գագիկ Մելքոնյան
-
16:48 • 29.11.23 Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել․ Սամվել Բաբայան
-
16:47 • 29.11.23 Չէի ասի, որ քաղաքական տարրեր կան․ Վահան Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին
-
16:36 • 29.11.23 Տղայական խոսակցություններով ու մատ թափ տալո՞վ են արտահանումը խթանում․ Թադևոս Ավետիսյան
-
16:38 • 27.11.23 Դիզայներ Ալյոնա Կոննովայի զգեստները՝ Հայաստանում․ MOMENT of WHITE հարսանեկան նորաձևության բրենդը նոր շունչ է բերել հայկական նորաձևության աշխարհ (լուսանկարներ, տեսանյութ)
-
16:37 • 27.11.23 Ռուսաստա՛ն, քո ի՞նչ գործն է՝ ՀՀ-ն որ ուղղությամբ է ուզում գնալ․ Հակոբ Ասլանյան
-
11:02 • 27.11.23 «Սուրմալու»-ի մետրոյի նախագծման մրցույթը սկսեք, Աջափնյակի կայարանի շինարարությունը մյուս տարի կսկսենք. Ավինյան
-
20:59 • 24.11.23 ՀՀ-ում ճանապարհ հսկելու դեպքում ռուսական «ФСБ»-ն կարող է գործակցել Թուրքիայի հետ, ինչպես Աղդամում․ Արթուր Խաչիկյան
-
19:23 • 24.11.23 Մեր բերած միլիարդների զենքը, որ «մետաղի ջարդոն» էին ասում, հաջողությամբ հանձնեցին Բաքվին. Սարգսյան
-
19:22 • 24.11.23 Ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը
-
19:21 • 24.11.23 Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան
-
19:20 • 24.11.23 ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, որի հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով. Սերժ Սարգսյան
-
19:19 • 24.11.23 Թիրախավորվել է ՀՀ-ն, մեր պետությունն ու պետականությունը․ Սերժ Սարգսյան
-
17:13 • 24.11.23 ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին պատրաստ ենք տալ մեր գերիներին վերադարձնելու համար. Փաշինյան
-
17:08 • 24.11.23 Այսօրվա դրությամբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ իրատեսական չէ․ Նիկոլ Փաշինյան
-
14:29 • 24.11.23 Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, թե ոչ․ Փաշինյան
-
13:53 • 24.11.23 Բարձր առաջադիմությամբ ՀՀ քաղաքացիները Ակադեմիական քաղաքում կսովորեն անվճար. Փաշինյան
-
16:11 • 23.11.23 Մեքենան պետք է վաճառենք տանք պետությանը․ ավտոներկրողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
-
15:18 • 23.11.23 Պարեկները խախտում չեն արել․ փոխնախարարը՝ Կապանի միջադեպի մասին
-
14:15 • 23.11.23 Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք, գերազանցել ենք 730․000-ը․ Նիկոլ Փաշինյան
-
14:10 • 23.11.23 «Էլեկտրական հոսանքն անորակ է»․ կառավարության նիստի ժամանակ լույսն անջատվեց
-
20:53 • 22.11.23 Հայաստանում կա «խորքային պետություն», կառավարվում է հարևան, հյուսիսի և արևմուտքի ուժային կենտրոններից․ Հայկ Դեմոյան
-
15:30 • 21.11.23 Երևանում կայացավ «Էմոցիոնալ կապիտալ. ինչպես էմոցիաները վերածել եկամտի» Իրինա Խակամադայի մաստեր կլասը
-
20:56 • 20.11.23 Մեծ հաշվով արդեն դարձել ենք Ուկրաինա, բայց չունենք Ուկրաինայի ռեսուրսը և ստրատեգիական խորքը. Վահե Հովհաննիսյան
-
20:22 • 18.11.23 Փաշինյանը շտապում է պայմանագիր ստորագրել, դա իր իշխանության պահպանման թուղթն է․ Քրիստինե Վարդանյան
-
16:43 • 17.11.23 ՀՀ-ում բենզինի գինը համեմատել ՌԴ-ի, կամ Բելառուսի հետ տեղին չէ․ Գեղամ Գևորգյան
-
15:17 • 17.11.23 Լարսը մասնակի է փակվելու, որևէ խնդիր չունենք․ Վահան Քերոբյան
-
14:40 • 17.11.23 Մարգարայի անցակետը մյուս շաբաթվա ընթացքում արդեն պատրաստ կլինի․ Ռուստամ Բադասյան
-
14:39 • 17.11.23 ԵՊՀ միջադեպը պատճառ չէ ռեկտորի հրաժարականը պահանջելու․ Ժաննա Անդրեասյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Գիտություն/տեխնիկա 12:34 • 04/12 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա»։
-
Ժամանց 15:08 • 04/12 Ստամբուլում ատամնաբուժարանի հավաքարարը ներկայացել է որպես բժիշկ ու հեռացրել պացիենտի առջևի ատամները Ստամբուլի կլինիկաներից մեկում հավաքարարը ներկայացել է որպես ատամնաբույժ ու հեռացրել պացիենտի ատամները, ինչի հետևանքով տղամարդը ավելի քան մեկ ամիս սաստիկ ցավերի մեջ է եղել Ըստ Ստամբուլի քաղաքացիական դատարան ներկայացված
-
Իրադարձային 12:04 • 04/12 Թուրքիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի եվրոպական հատվածում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։Առնվազն երեք ցնցում է զգացվել տեղական ժամանակով 1043ի սահմանումԹու
-
Իրադարձային 12:41 • 04/12 Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Դավիթ Հ.-ն, 24-ամյա Խաչատուր Մ.-ն և 22-ամյա Վարդան Գ.-ն:
-
Իրադարձային 11:51 • 04/12 «Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի»․ Ֆրանսիայի Սենատի օրինագիծ Փաստաթղթում նաև ասվում է, որ Հայաստանը վերջերս GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերելու պատվեր է ստորագրել և բանակցություններ են ընթանում MISTRAL 3 հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։
-
Գիտություն/տեխնիկա 12:34 • 04/12 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա»։
-
Ժամանց 15:08 • 04/12 Ստամբուլում ատամնաբուժարանի հավաքարարը ներկայացել է որպես բժիշկ ու հեռացրել պացիենտի առջևի ատամները Ստամբուլի կլինիկաներից մեկում հավաքարարը ներկայացել է որպես ատամնաբույժ ու հեռացրել պացիենտի ատամները, ինչի հետևանքով տղամարդը ավելի քան մեկ ամիս սաստիկ ցավերի մեջ է եղել Ըստ Ստամբուլի քաղաքացիական դատարան ներկայացված
-
Իրադարձային 12:04 • 04/12 Թուրքիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի եվրոպական հատվածում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։Առնվազն երեք ցնցում է զգացվել տեղական ժամանակով 1043ի սահմանումԹու
-
Իրադարձային 12:41 • 04/12 Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Դավիթ Հ.-ն, 24-ամյա Խաչատուր Մ.-ն և 22-ամյա Վարդան Գ.-ն:
-
Քաղաքականություն 10:24 • 04/12 Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, նա կվերադառնա՝ ավելին ստանալու նպատակով։ Նա այս մասին գրել է The Sunում հրապարակ
-
Իրադարձային 11:51 • 04/12 «Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի»․ Ֆրանսիայի Սենատի օրինագիծ Փաստաթղթում նաև ասվում է, որ Հայաստանը վերջերս GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերելու պատվեր է ստորագրել և բանակցություններ են ընթանում MISTRAL 3 հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։
-
Ժամանց 13:00 • 03/12 40 տարով փոքր պրոդյուսերի հետ հանդիպող Շերը կանանց խորհուրդ է տվել «կյանքում գոնե մեկ անգամ ժամադրվել իրենցից երիտասարդ տղամարդու հետ» Հայտնի երգչուհի Շերը, որը սիրային հարաբերությունների մեջ է իրենից 40 տարով փոքր տղամարդու հետ, խորհրդով է կիսվել կանանց հետ 77ամյա աստղի կարծիքով՝ բոլոր կանայք պետք է կյանքում առնվազն մեկ անգամ ժամադրվեն իրենցից երիտաս
-
Իրադարձային 14:11 • 03/12 Չենք կարող հավերժ էյֆորիայի մեջ ստել մեր ժողովրդին. Զելենսկին կվճարի իր սխալների համար. Կլիչկոն հաստատել է, որ իրավիճակը «փակուղային» է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ճշմարտությունն է ասել, երբ The Economistին տված հարցազրույցում նա Ռուսաստանի հետ պատերազմում առկա իրավիճակը որակել է որպես փակուղի։ Նման գնահատական է տվել Կիև
-
Իրադարձային 12:39 • 29/11 Կոչ ենք անում Իսրայելին արդար լուծում ապահովել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» շուրջ կոնֆլիկտին. Զախարովա Ռուսաստանը չափազանց մտահոգված է այն տեղեկության առնչությամբ, որ Երուսաղեմում հաճախակի են դարձել սադրանքները տեղի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Գիտություն/տեխնիկա 12:34 • 04/12 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա»։
-
Իրադարձային 17:42 • 01/12 Պուտինն իր խոսքի տերն է, բայց կարող է «սառել» նրանց նկատմամբ, ովքեր չեն պահում իրենց խոստումները. Նազարբաևը կիսվել է հուշերով Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին նկարագրել է որպես խոսքի և գործի մարդ, որը միշտ բարեխղճորեն կատարում է իր խոստումները, բայցև կարող է «սառել» նրանց նկատ
-
Քաղաքականություն 10:57 • 28/11 Փաշինյանը շատ խիզախ է գտնվել, չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից․ Օ’Բրայեն Նա մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք պետք է որ շատ խրախուսող լինեն Հայաստանի քաղաքացիների համար, մինչ նրանք շարունակում են արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում
-
Իրավունք 17:53 • 28/11 Շուրջ 7,000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Իրավունք
-
17:20 • 04.12.23 Մոսկվայում դատարանը 30,000 ռուբլով տուգանել է Գարրի Կասպարովին
Սպորտ
-
20:41 • 04.12.23 Սուարեսը մոտ ապագայում պայմանագիր կկնքի Ինտեր Մայամիի հետ․ Ռոմանո
Մամուլի տեսություն
-
09:52 • 05.12.23 Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառեն արցախցի երեխաները. «Փաստ»