Ռուբեն Վարդանյանին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. հրապարակվել են Բաքվում հարցաքննության կադրերը (տեսանյութ)

11:26 • 28.09.23

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը երեկ Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Արցախից Հայաստան տեղափոխվելու փորձի ժամանակ, մեղադրվում է  Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով:

Նշվում է, որ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «պետական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ»: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Բացի այդ, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի նախկին պետնախարարին բանտախուց ուղեկցելու, ինչպես նաև հարցաքննելու կադրերը:

 

Ռուբեն Վարդանյանին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. հրապարակվել են Բաքվում հարցաքննության կադրերը (տեսանյութ)