Փաշինյանը պետք է դեմարշ աներ Գրանադայում, չստորագրեր, մինչև մեր ձերբակալվածներն ու գերիները չազատվեն. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

20:52 • 06.10.23

Փաշինյանը պետք է դեմարշ աներ Գրանադայում, չստորագրեր, մինչև մեր ձերբակալվածներն ու գերիները չազատվեն։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը․

«Գրանադայի թուղթը շրջադարձային կամ հաղթական չի կարող լինել, նույնիսկ լավագույն մտադրությունների պարագայում։ Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետրը ճանաչելը, արդյո՞ք երաշխիք է, որ Ալիևը զորքը Ջերմուկից հետ կքաշի։ Ես առաջին անգամ եմ լսում, երբ պետությունների տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրերով են ճանաչում։

Ալիևը չեկավ Գրանադա, սպառնալով՝ ուղիղ տեքստով հայտարարեք, որ իմ դեմ պատժամիջոցներ չեք կիրառի։ Մինչդեռ Փաշինյանը գնաց և այդ այցը ոչինչ չտվեց մեզ։ Փաշինյանն ուներ հնարավորություն չստորագրելու, քանի դեռ Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալված գործիչներն ու գերիները չեն վերադարձվել։ Բոլոր խաղացողները՝ Արևմուտքը և ՌԴ-ն շահագրգիռ են Երևան-Բաքու բանակցություններով և ամեն ինչ կանեին, որ իրենց լծակներով ճնշեն Բաքվին, Երևանի պահանջը կատարվեր ու բանակցություններ լինեին»,-ասել է Հարությունյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․