Ադրբեջանը մոտակա ժամանակում ամեն ինչ կանի Հայաստանի ռազմավարական կետերին տիրելու համար․ Արման Աբովյան (տեսանյութ)
Ադրբեջանը մոտակա ժամանակում ամեն ինչ կանի Հայաստանի ռազմավարական կետերին տիրելու համար։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը․
«Երևանը հիմք է տվել Բաքվին հարձակվելու ՀՀ վրա՝ ճանաչելով խորհրդային վարչատարածքային սահմանները։ Իշխանությունը խրախուսում է Ալիևի զավթողական քաղաքականությունը, չգիտեմ ումից ու ինչ երաշխիքներ ստանալով։
Հայաստանը կփորձեն վերածել մաքսի-Արցախի, շրջափակել ու պայմաններ առաջադրել։ Ադրբեջանը նախորդ հարձակումների ժամանակ արդեն իսկ համարյա Սևան է հասել, հիմա կփորձի վերցնել հատվածներ Տավուշից՝ արգելափակելով Հայաստան-Վրաստան ճանապարհը և Տիգրանաշենը՝ փակելով ՀՀ-Իրան ճանապարհը»,-նշել է Աբովյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․










