Կարո՞ղ է ժողովրդավար երկրում 20-ից ավելի քաղբանտարկյալ լինի. ՄԻՊ պարզաբանումը (տեսանյութ)

13:21 • 19.10.23

Ես ժողովրդավարության սահմանումները այս պահին չեմ տա, որովհետև ժողովրդավարությունը բավականին բարդ պրոցես է, ոչ թե ինքը արդեն ձևավորված վիճակ է, այլ ժողովրդավարությունը գործընթաց է: 

Այս մասին ճեպազրույցի ժամանակ Tert.am-ի հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ժողովրդավար երկիր ենք, ժողովրդավարություն ունենք, կարո՞ղ է ժողովրդավար երկրում 20-ից ավելի քաղբանտարկյալ լինի, պատասխանել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Ժողովրդավարությունը բնութագրելիս բավականին հանգամանքներ են հաշվի առնվում, և թե՛ հայաստանը, թե՛ աշխարհի բոլոր երկրները դեռ լուրջ անելիք ունեն ժողովրդավարության բոլոր կոմպոմենտները իրացնելու համատեքստում»,- ասել է նա: