«Տեղեկություն չունեմ»․ Գուրգեն Արսենյանն՝ իրեն դեսպան նշանակելու և ՌԴ մերժման մասին

14:18 • 23.10.23

ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը տեղեկություններ չունի իրեն դեսպան նշանակելու և ՌԴ մերժման մասին։

Նա Tert.am-ի հետ զրույցում պնդեց, որ բացարձակապես տեղեկություն չունի մամուլում շրջանառվող լուրերի մասին։

«Հիմա ինձանից ի՞նչ եք ուզում, ես տեղեկություն չունեմ»,- կրկնեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որի՝  ՌԴ-ն մերժել է Արսենյանի ագրեմանն իբրև դեսպան։

Հիշեցնենք, որ մամուլում վերջին շրջանում տեղեկություններ էին հայտնվել առ այն, որ իշխանությունները մտադիր են փոխել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակել Գուրգեն Արսենյանին։