Մանդատը վերցնելու եմ և իշխանափոխություն անելու օրակարգով եմ խորհրդարան գալու․ Միհրդատ Մադաթյան

15:01 • 23.10.23

«Հայաստան» դաշինքի անդամ,  հոգեբան Միհրդատ Մադաթյանը վերցնելու է  պատգամավորական մանդատը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում  տեղեկացրեց նա։

Միհրդատ Մադաթյանն ասաց, որ մանդատը ծառայեցնելու է իշխանափոխությանը։

«Այսօր մի առաքելություն կա, որն անում ենք` այս իշխանություներին հեռացնելն է։ Ես ևս այդ օրակարգով եմ գալիս խորհրդարան»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։

 Արմեն Չարչյանի փոխարեն մանդատը կվերցնի Միհրդատ Մադաթյանը