Հաջորդ անգամ թող երկու անգամ մտածեն․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ին

14:25 • 25.10.23

Հայկական կողմը Ռուսաստանի նկատմամբ իրեն մշտապես պարկեշտ է պահել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա պնդմամբ՝ Հայաստանը երբևիցե իրեն ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային ձևով չի դրսևորել։

«Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել, ինչը հայ հասարակության մեջ հակառակ էֆեկտն է տալիս: Ես չգիտեմ՝ իրենց խորհրդատուներն ովքեր են, թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն նման բան անելուց», - կարծիք հայտնեց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, նրան բողոքի նոտա է հղվել։ Սա տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին։