ՆԳ նախարարն ԱԺ ամբիոնից ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ Լեռնային Ղարաբաղ

17:28 • 25.10.23

«Մենք տեղեկություններ ունենք, որ Արցախի Հանրապետությունից... ըըը... Լեռնային Ղարաբաղից  զենք-զինամթերք է  մուտք գործել Հայաստան»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նա նշեց, որ ունեն դեպքեր, երբ մարդիկ բերում են, կամավոր հանձնում են. 

«Մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և 2 միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները»։

Ղազարյանն ասաց, որ ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ` բացատրական աշխատանքներ կատարելու և մարդկանց կոչ անելու՝ անօրինական զենքերը բերեն ու հանձնեն։