Կյանքից հեռացել է Մոսկվայի կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, դաշնակահար Տիգրան Ալիխանովը

17:25 • 30.10.23

Մահացել է Մոսկվայի կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, դաշնակահար Տիգրան Ալիխանովը։ Նա 80 տարեկան էր։

Ըստ SHOT թելեգրամյան ալիքի՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստի մահվան պատճառը եղել է սրտի անբավարարությունը։ Ալիխանովի դին բնակարանում հայտնաբերել է նրա դուստրը։

Երաժիշտը Մոսկվայի կոնսերվատորիան ղեկավարել է 2005-2009 թվականներին։

Կյանքից հեռացել է Մոսկվայի կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, դաշնակահար Տիգրան Ալիխանովը