ԱՄՆ դեսպանն այցելել է Կապան, զրուցել ԼՂ-ից տեղահանված անձանց հետ

21:21 • 30.10.23

Կապան կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպան Քվինը զրուցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ դեսպանն այցելել է Կապան, զրուցել ԼՂ-ից տեղահանված անձանց հետ