Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը

18:57 • 30.10.23

Հոկտեմբերի 30-ին 69 տարեկանում հանկարծամահ է եղել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը։

Այս մասին տեղեկանում ենք Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Միքայել Հովակիմյանը՝ որպես լավ ու նվիրված արտիստ, մարդկային մեծագույն արժեքներով օժտված վայելում էր մեծ սերը՝ հատկապես արվեստասեր հասարակությունում։

Թատրոնի ողջ անձնակազմը սգում է սիրելի արտիստի կորուստը և ցավակցում է հարազատներին», - ասված է հաղորդագրության մեջ։

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը