Ռոման շատ լավ պաշտպանվում էր, բայց Ինտերը համբերատար էր․ Ինձագի
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0) Ա Սերիայի 10-րդ տուրի խաղում։
««Ռոման» շատ լավ էր պաշտպանվում։ Մենք լավ տեսք ունեինք և համբերատար էինք, նման հանդիպումներում, երբ երկար ժամանակ չի հաջողվում գոլ խփել, կարող են խնդիրներ առաջանալ, բայց թիմը հստակ գործեց։
Լուկակուի իրավիճակի պատճառով խաղադաշտում այլ մթնոլորտ կա՞ր: Մեր երկրպագուների մոտ մթնոլորտը միշտ նույնն է, միշտ բացառիկ։ Այսօր մենք սա ավելի ուժեղ զգացինք։ Բայց լինի դա «Ռոմա», «Միլան», «Կալյարի» կամ «Սասուոլո», «Սան Սիրոյում» մթնոլորտը միշտ կախարդական է:
Հանդիպե՞լ եմ Լուկակուին: Մենք դեռ չենք հանդիպել։ Ես արդեն ամռանն արտահայտել եմ մտքերս։ Բոլորը գիտեն, թե մենք ինչ արեցինք նրան վերադարձնելու համար։ Նա այլ տեղ գնալու որոշում կայացրեց, և ես դա հաղթահարեցի։ Ես նրան չեմ հանդիպել, բայց եթե հանդիպեի, կողջունեի։ Իմ կայացրած որոշումները միշտ ի շահ «Ինտերի» են եղել»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում TMW-ն։










