Մեքսիկայում «Օտիս» փոթորիկն առնվազն 45 մարդու կյանք է խլել

20:31 • 30.10.23

Նախորդ շաբաթվանից Մեքսիկայի Գերերո նահանգում մոլեգնող «Օտիս» փոթորկի հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել, ևս 47-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Գերերոյի նահանգապետ Էվելին Սալգադոյին հղումով։

«Նախնական տվյալներով՝ 45 մարդ զոհվել է, 47-ը՝ անհետ կորել», - ասել է Սալգադոն մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ նախօրեին երկրի հանրային անվտանգության նախարարությունը հայտնել էր տարերային աղետի հետևանքով 48 զոհի և վեց անհետ կորածների մասին։

Մեքսիկայում «Օտիս» փոթորիկն առնվազն 45 մարդու կյանք է խլել