Սերգեյ Սմբատյանն արդարացվեց. փաստաբան

16:29 • 30.10.23

Մաեստրո Սերգեյ Սմբատյանն արդարացվեց։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում և Իսրայելում Հայաաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյան և նրա որդին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էին 2 ամսով։  Նրանք կասկածվում էին պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ, թեև փաստաբանը նշել էր 166 մլն կեղծ հիմքերով քրգործի մասին: 

Ավելի ուշ Սերգեյ Սմբատյանն ազատվել էր կալանքից։

Գործի վերաբերյալ այսօր մանրամասներ էր ներկայացրել նաև Գլխավոր դատախազությունը:

Սերգեյ Սմբատյանն արդարացվեց. փաստաբան