Ղրիմում Զելենսկու կնոջը պատկանած բնակարանն աճուրդում վաճառվել է 44,3 մլն ռուբլով

16:24 • 30.10.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ընտանիքին պատկանող բնակարանը, որը գտնվում է Ղրիմում և ազգայնացվել էր իշխանությունների կողմից, հանվել է աճուրդի և վաճառվել  44,3 մլն ռուբլով: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են տարածքային ունեցվածքի նախարարությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բնակարանի շուկայական արժեքը կազմում է 24,6 մլն ռուբլի։ Բնակարանը գրանցված էր Զելենսկու կնոջ՝ Ելենա Զելենսկայայի անունով։

Ղրիմում Զելենսկու կնոջը պատկանած բնակարանն աճուրդում վաճառվել է 44,3 մլն ռուբլով