Փաշինյանը «Օվերտոնի պատուհան» բացեց, երբ սկսեց քննարկել՝ Գյումրիի բազան մնա, թե ոչ․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Փաշինյանը «Օվերտոնի պատուհան» բացեց, երբ սկսեց քննարկել՝ Գյումրիի բազան մնա, թե ոչ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը․
«Գյումրիից ռուսական բազան հանելու համար նախ հակառուսական տրամադրությունները կշարունակեն թեժացնել, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորեն և ՌԴ-ին կասեն, որ այլևս կարիք չկա պահելու հայ-թուրքական սահմանը։
Փաշինյանի կուրատորները նրան տանում են բախման ՌԴ-ի հետ, շատ վատ է անդրադառնալու ժողովրդի վրա։ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի օրինակները պետք է Հայաստանում զսպեն ՌԴ-ի հետ բախման տանող ուժերին»,-նշել է Քոչարյանը։
Նա տեղեկություն ունի, որ երբ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին բողոքի նոտա են տվել, նա Հայաստանի հանրային հեռուստաընկերության հակառուսական հաղորդումների և հյուրերի 400 էջանոց ցուցակ է ներկայացրել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․









