Արարատի մարզում Ford Transit-ը կոտրել է ճանապարհի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու կողաշրջված հայտնվել խաղողի այգում. կան վիրավորներ. Shamshyan.com

00:00 • 31.10.23

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 39 կմ հատվածում բախվել է ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչին պատկանող խաղողի այգու տարածքում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից Ford-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը:

Արարատի մարզում Ford Transit-ը կոտրել է ճանապարհի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու կողաշրջված հայտնվել խաղողի այգում. կան վիրավորներ. Shamshyan.com