Մբապեն շնորհավորել է Մեսսիին՝ «Ոսկե գնդակ» ստանալու առիթով (լուսանկար)

09:59 • 31.10.23

Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ինստագրամի իր էջում շնորհավորել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին 8-րդ անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին արժանանալու առթիվ։

«Շնորհավորում եմ։ Դու արժանի ես դրան»,- գրել է Մբապեն։

Հիշեցնենք, որ երեկ Փարիզում ընթացող France Football-ի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ Լիոնել Մեսսին։

Մեսսին նախորդ մրցաշրջանում նվաճել էր Աշխարհի չեմպիոնի կոչումը Արգենտինայի հավաքականի հետ, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն։

Բնութագրությունը հասանալի չէ