Նոր Նորքում հեղուկ վառելիքի լցակայանի մետաղական շինություններ են ապամոնտաժվելու

11:03 • 31.10.23

Նոր Նորքում հեղուկ վառելիքի լցակայանի մետաղական շինություններ են ապամոնտաժվելու:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով այսօր ապամոնտաժվելու են Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 25/4, Վիլնյուս հ.35/7 և Գյուլիքևխյան փողոցի հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված հեղուկ վառելիքի լցավորման կայանի մետաղական շինությունները»,- գրել է նա:

Նոր Նորքում հեղուկ վառելիքի լցակայանի մետաղական շինություններ են ապամոնտաժվելու