Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» ֆիլմը կցուցադրվի Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (լուսանկարներ)

11:11 • 01.11.23

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА) նոյեմբերի 3-ին առաջին անգամ ցուցադրվելու է հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» (1928թ․) ֆիլմը՝ 35մմ ժապավենային տարբերակով։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում, ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել իր արխիվում պահվող ֆիլմի ժապավենը։ Հատկանշական է այն, որ սա հայկական երկրորդ ֆիլմն է, որ ցուցադրվելու է աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկում։

Нет описания фото.

Առաջինը՝ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) 4K վերականգնված ֆիլմի նոր 35մմ ժապավենային տարբերակն էր, որը ցուցադրվել է 2021թ․ հունվարին և վերջինիս մեկ օրինակը պահպանության է հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին։

Возможно, это изображение текст

Տեղեկացնում ենք Նյու Յորքի մեր հայրենակիցներին, որ «Խաս Փուշ» ֆիլմը կարող եք դիտել նոյեմբերի 3-ին և 13-ին, ժամը՝ 18:30 МоМА թանգարանի The Roy and Niuta Titus Theater 1 սրահում։

Нет описания фото.

Ավելին՝ https://www.moma.org/calendar/events/9079

 

Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» ֆիլմը կցուցադրվի Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (լուսանկարներ)