Թուրքիայում փորձարկել են նոր սերնդի Bayraktar TB3–ը

13:17 • 02.11.23

Թուրքիայի նախագահի փեսա, Baykar ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը հայտնել է նոր սերնդի Bayraktar–ի երկու հաջող փորձնական թռիչքների մասին։

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Bayraktar TB3–ը նախորդ շաբաթ առաջին փորձնական թռիչքից հետո օրեր առաջ եւս մեկ 4 ժամյա թռիչք է կատարել եւ հաջողությամբ ավարտել։