Անկարայում Բլինկեն-Ֆիդան հանդիպում կկայանա
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նոյեմբերի 6-ին Անկարայում կհանդիպեն՝ քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սպասվում է, որ Բլինկենը կժամանի կիրակի երեկոյան։ Երկուշաբթի Ֆիդանը բանակցություններ կվարի նրա հետ։ Նրանք կքննարկեն Գազայի հատվածում իրավիճակի զարգացումը»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։










