Կյանքից հեռացել է ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը
Մահացել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Պատգամավորը հանկարծամահ է եղել: Նա 38 տարեկան էր:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․
«Ցավակցում եմ մեր ընկեր, ՔՊ պատգամավոր, Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ»:










