Մանրամասներ` տեղահանված արցախցիների` կենսաթոշակ ստանալու կարգի վերաբերյալ

16:43 • 07.11.23

Լոռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կշարունակեն ունենալ կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե կբավարարեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Այս մասին այսօր Հումանիտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Նշեմ նաև, որ Լեռնային Ղարաբաղում կենսթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից անկախ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ձեռք կբերեն:

Մենք օրենսդրական նախագիծ ենք մշակում, ըստ որի, բոլոր նրանք, ովքեր ԼՂ-ում ունեցել են կենսաթոշակի իրավունք, կշարունակենք նրանց տրամադրել կենսաթոշակներն ու նպաստները:

Իսկ բոլոր նրանք, ու կենսաթոշակ ստանալու տարիքը լրացել է ՀՀ-ում, պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության համայնքային տարածքներ»,- ասել է նա:

Նա նայև նշեց, որ կաևոր պայման է Հայաստանի Հանրապետության հասցեում գրանցված լինելը, որպեսզի կարողանան ստանալ կենսաթոշակ: