Ալիևի կարգադրությամբ՝ ապամոնտաժվել է օկուպացված Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը (լուսանկարներ)

20:47 • 07.11.23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ ադրբեջանցիներն ապամոնտաժել են օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը, որն Արցախյան ազատամարտում հայերի հաղթանակների մասին վկայող խորհրդանիշներից մեկն է համարվում։

Ալիևը համապատասխան կարգադրությունը տվել է այսօր՝ նոյեմբերի 7-ին, կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և որդու՝ Հեյդար Ալիևի հետ օկուպացված Վանք գյուղ այցելությունից հետո։

Նշենք, որ հայտնի պատին Արցախյան պատերազմի ընթացքում հայկական կողմի ազատագրած տարածքներում հակառակորդի թողած քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներն էին:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Ալիևի կարգադրությամբ՝ ապամոնտաժվել է օկուպացված Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը (լուսանկարներ)