140 թե՞ 240 քառ․կմ է ՀՀ-ից օկուպացվել, քաղաքական և բովանդակային առումով տարբերություն չկա․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

16:55 • 13.11.23

Հրապարակային հայտարարություններից լսել եմ, որ Ադրբեջանը ՀՀ-ից 240 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ադրբեջանը 140, թե՞ 240 կամ 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, քաղաքական և բովանդակային իմաստով կարևոր չէ, դա մեր հողն և պետք է վերադարձնեն»,- ասաց իշխանական պատգամավորը։

140 թե՞ 240 քառ․կմ է ՀՀ-ից օկուպացվել, քաղաքական և բովանդակային առումով տարբերություն չկա․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)