Բաքուն ՀՀ-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», այս պայմաններում իրական խաղաղության օրակարգ չի կարող լինել․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

16:45 • 13.11.23

Թուրք- ադրբեջանական տանդեմն այսօր պատրաստ չէ խաղաղության, ՀՀ-ն՝ ևս։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղություն չեն մուրում, իսկ խաղաղության հասնելու համար երաշխիքներ են անհրաժեշտ։

«Բաքուն ՀՀ-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», այս պայմաններում իրական խաղաղության օրակարգ չի կարող լինել»,- ընդգծեց  Սեյրան Օհանյանը։