Լևոն Քոչարյանը վերցնելու է պատգամավորական մանդատը և գալու է ԱԺ․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Լևոն Քոչարյանը վերցնելու է պատգամավորական մանդատը և դառնալու է մեր խմբակցության պատգամավորը, իսկ վաղը գալու է ԱԺ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը չի ընդունում այն քննադատությունները, որ իր ղեկավարած խորհրդարանական ուժը ծառայում է մեկ անձի՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական շահերին։
Սեյրան Օհանյանը նշեց, որ իրենք ընդունում և հարգում են իրենց քաղաքական առաջնորդի խոսքը, բայց այնպես չէ, որ միայն նրա նպատակներն են իրագործում։









