Պետք է հասկանալ՝ ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն․ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նոր դասագրքերի վերաբերյալ դպրոցներից, ուսուցիչներից, սովորողներից և մասնագիտական շրջանակներից ստացված արձագանքների հավաքագրումը՝ հասկանալու, թե որոնք են դասագրքերի հաջողված կողմերը՝ մեթոդաբանական կառուցվածքի և բովանդակային նյութի առումով։ Ըստ նախարարի՝ հենց այդ արձագանքների հիման վրա պետք է որոշել դասագրքերի բարելավման և նկատված թերությունների շտկման աշխատանքի ընթացակարգը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի լրամշակումների անհրաժեշտություն կա:
«Կարող է լինել խնդիրների երկու խումբ․ առաջինը տեխնիկական վրիպակներն են, որոնք չեն բացառվում որևէ հրատարակության պարագայում: Պետք է կարողանանք բոլոր հարցերը հասցեագրել և առնվազն երկրորդ կիսամյակից դասագրքերի էլեկտրոնային շտեմարանում ունենալ ամբողջությամբ ուղղված ու հասանելի տարբերակները: Բացի այդ, դիտարկում ենք թղթային ներդիրներ ունենալու հնարավորությունը, որոնք կտպագրվեն և կբաժանվեն դպրոցներին թղթային դասագրքերին զուգահեռ կիրառելու համար՝ մինչև դասագրքերի վերահրատարակության իրականացումը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով խնդիրների երկրորդ խմբին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ դրանք վերաբերում են բովանդակային և մեթոդաբանական հարցերին, որոնց բարելավման ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում։
«Պետք է հասկանանք, թե բովանդակային և մեթոդաբանական առումով որ մոտեցումներն են նպատակային և արդյունավետ կիրառվում դպրոցներում և որոնք վերանայման կարիք ունեն: Տարբեր դասագրքերի վերաբերյալ ունենք մասնագիտական որոշակի դիտարկումներ, որոնք անպայման պետք է ուսումնասիրվեն՝ հասկանալու, թե ինչ հարցեր են բարձրացվում, և ըստ այդմ՝ դասագրքերում ինչ լրամշակումներ պետք է արվեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը դասագրքի վերաբերյալ ստացել է մասնագիտական դիտարկումների շարք՝ շեշտելով, որ դրանք մանրակրկիտ ուսումնասիրվում են:
«Հանրության համար սա ամենազգայուն թեման է․ ներկայացված բոլոր մասնագիտական դիտարկումներն ընդունելով՝ պետք է աշխատանքներ տանենք դասագրքի բարելավման նպատակով: Սովորողների մոտ պատմական մտածողության ձևավորման տեսանկյունից պատմության և գրականության արդյունավետ ուսուցումը կարևոր նշանակություն ունի և պետք է նպաստի վերլուծական մտածողության ձևավորմանը, ինչին միտված է հանրակրթության նոր չափորոշիչը»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ հանրային տարբեր շրջանակներում ուղղորդված շահարկումները պետք է զատել բովանդակային իրական խնդիրներից։
«Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշել է, որ իրենց կողմից դասագրքում արձանագրվել են մոտ 30 վրիպակներ, որոնք տարբեր բնույթի են և ունեն շտկման կարիք: Նրա խոսքով՝ այս առումով հաշվի են առնվելու թե՛ ծանրակշիռ գիտական փաստարկ պարունակող դիտարկումները, թե՛ բովանդակային հարցերը, թե՛ ժամանակագրության հետ կապված վրիպակները, թե՛ պատկերային նյութերը՝ կապված, մասնավորապես, Ուրարտուի քարտեզի և որոշ այլ նյութերի հետ: Նա նաև նշել է, որ հիմնադրամի կողմից հրատարակված մյուս դասագրքերի վերաբերյալ իրենք հիմնականում ստացել են դրական արձագանքներ, իսկ «Հայոց պատմություն 7» դասագրքի առանձին թեմաների դասավանդման կազմակերպման առումով ուսուցիչները գոհ են։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ համակարգային լուծումների անհրաժեշտություն կա, և առաջիկայում մասնագիտական քննարկումներ են նախատեսվում։ Քննարկվում է դասագրքերում օգտագործվող էլեկտրոնային նյութերի համար միասնական հարթակի ստեղծման հնարավորությունը, որտեղ համապատասխան նյութերի տեղադրման անվտանգության և հեղինակային իրավունքի պաշտպանության հարցերն առաջնային են։
Մյուս դասագրքերի հեղինակներն ու հրատարակչությունների ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարի առաջարկով ներկայացրել են իրենց դասագրքերի վերաբերյալ արձանագրված հիմնական խնդիրները՝ նշելով, որ դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկները կներկայացնեն նախարարություն։
Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, «Գրականություն-7» դասագրքի համահեղինակ Արքմենիկ Նիկողոսյանը նախ անդրադարձել է դասագրքերի ստեղծման մրցույթների կազմակերպմանը՝ նշելով, որ ժամանակային խնդրի պատճառով դասագրքերի լիարժեք կատարելագործման հնարավորություն չի եղել:
«ԿԳՄՍ նախարարությունից ստացել էինք դիտողությունների փաթեթ, սակայն ֆիզիկապես հնարավոր չէր այդ ամենը ներառել դասագրքում: Դասագրքի մյուս համահեղինակ Արսեն Վարդանյանի հետ արդեն 6 վեբինար ենք կազմակերպել, որոնցից յուրաքանչյուրին շուրջ 400 ուսուցիչ է մասնակցել: Դպրոցներում նաև դասեր ենք անցկացրել: Մշտական կապի մեջ ենք թե՛ ուսուցիչների, թե՛ նաև աշակերտների հետ: Վրիպակներ շատ քիչ ենք նկատել: Առկա էր մեկ կոպիտ վրիպակ, որը շատ քաղաքականացվեց, և որին ես ինքս անդրադարձա սոցիալական ցանցի իմ էջերում, և այն բավականին մեծ տարածում ունեցավ: Ուսուցիչներին նամակներ ենք ուղարկել, որպեսզի դասավանդման ժամանակ դա նկատի ունենան, իսկ էլեկտրոնային տարբերակում արդեն շտկումն արված է: Ժամանակի բերումով նաև երեք թեմայի բառարան չենք կարողացել ներդնել. ներդիրների հրատարակման ժամանակ դա անպայման կներառենք: Ընդհանուր առմամբ, դասագրքի վերաբերյալ արձագանքները դրական են: Թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողներն ու սովորողները գոհ են: Ընդ որում՝ ծնողներն ասում են, որ երեխաներն ավելի մեծ հետաքրքրությամբ են սկսել սովորել առարկան»,- ասել է Արքմենիկ Նիկողոսյանը և տեղեկացրել, որ ուսուցիչները հաճախ նաև թեմատիկ պլան կազմելու հարցում են դժվարանում և դժգոհում դասաժամերի քանակից:
Այս առնչությամբ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի էությունը հենց այն է, որ ուսուցիչը կարող է ինքնուրույն ընտրել տվյալ թեմային հատկացվող ժամաքանակը:
Անդրադարձ է կատարվել նաև «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի դասագրքին՝ մասնավորապես դրանում կիրառվող հայերեն եզրույթներին, որոնք հաճախ որոշակի շփոթմունքի պատճառ կարող են դառնալ և դժվարացնել նյութի ընկալումը: ԿԳՄՍ նախարարը հեղինակներին հորդորել է ուշադրություն դարձնել այս բաղադրիչներին՝ հասկանալու համար, թե լեզվական առումով ինչպիսի աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի այս առարկայի դասագիրքը լինի ավելի ընկալելի և ըմբռնելի:
Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի հիմնական առանձնահատկությունը միջառարկայական կապերի շեշտադրումն է․ «Երեխաների մոտ պետք է ձևավորվի ամբողջական պատկերացում երևույթների և շրջապատող իրականության մասին, որպեսզի կարողանան այդ կապերը տեսնել, որն էլ վերլուծության, քննադատական մտածողության հիմքերից է: Սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել»:
«Զանգակ» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը ներկայացրել է իրենց կողմից հրատարակված դասագրքերի կիրառության վերաբերյալ հետադարձ կապի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները և առաջարկություններ է արել հետագա համագործակցության վերաբերյալ։
Քիմիայի 7-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Քնարիկ Բդոյանը տեղեկացրել է՝ այս դասագրքով կրթությունը կազմակերպվում է ավելի քան 670 դպրոցի շուրջ 22 հազար աշակերտների համար: Գրքի հեղինակներն ուսուցիչների հետ մշտական կապի մեջ են, կազմակերպում են վեբինարներ, քննարկումներ: Քնարիկ Բդոյանի գնահատմամբ՝ անհրաժեշտություն կա պարբերաբար վերապատրաստումներ կազմակերպելու ուսուցիչների համար:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է թիրախային և արդյունավետ վերապատրաստումների կազմակերպումն ուսուցիչների համար: Նա նաև առաջարկել է ուսումնասիրել, թե որքանով են բնագիտական առարկաների դասագրքերը համադրված փորձարարական ու գործնական ուսուցման խնդիրների հետ: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ փոփոխություններ են նախատեսվում դասագրքերի փորձաքննության ընթացակարգում։
Հանդիպման մասնակիցները կարևորել են դասագրքերի ստեղծման ընթացակարգում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել ձևավորել բաց ու մրցակցային դաշտ՝ գործընթացում ներգրավելով նաև նոր հեղինակների։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դասագրքերի ստեղծման և հրատարակման ֆինանսավորման ժամկետները, մրցութային գործընթացը և մի շարք այլ հարցեր: Կողմերը կարևորել են պարբերաբար մասնագիտական քննարկումներ ունենալու անհրաժեշտությունը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Sevan Startup Summit-ն արդեն 6-րդ անգամ ներդրողներին, ստարտափերներին հավաքել է մեկ վայրում
Full Moon Fest-ի հյուրերը մասնակցեցին Ամերիաբանկի վիճակախաղին՝ շահելով 5 հատ 100 հազար դրամ նվեր քարտ
Արևմուտքին չի հուզում, թե ՀՀ-ն զիջումներով մինչև ուր կգնա, թղթի կտորի ստորագրմամբ ՌԴ-ին է դուրս մղում․ Կարեն Բեքարյան
Արարատի մարզի բնակիչները բոյկոտեցին ցեմենտի գործարան կառուցել ցանկացող «ՕՐԴ ՍՊԸ»-ի մամուլի ասուլիսը
Անահիտ աստվածուհու արձանը սեպտեմբերի 21-ից կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում. նախարար
Կառավարությունը 102 միլիոն եվրոյով ավելացրեց Հայաստանի պետական պարտքը
Չեմ բացառում, որ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, եթե տեսնի, որ ճնշումը մեծ է, մարզային բեմադրությունները դրա համար են․ Արթուր Խաչատրյան
Կայացավ հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ը
Մեզ ստիպում են որպես ժողովուրդ գնալ կապիտուլյացիայի՝ որպես անուն-ազգանունով անհատներ․ Վահե Հովհաննիսյան
Երևանը նոր սիմվոլ կունենա. Renshin-ի Skyline թաղամասը կյանքի որակի նոր ստանդարտ է թելադրում
«Վերադարձ արմատներին»․ կայացել է նոր՝ «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսը
Եթե հարևանի պահանջով Սահմանադրություն փոխենք, կդառնանք Թուրքիայի կամ Ադրբեջանի գաղութ․ Վարդան Այվազյան
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները, նորարարություն և լավագույն փորձ» խորագրով գիտաժողովը
Եթե ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրություն չառաջացնենք, տանուլ տված դաշտում ենք լինելու. Լարիսա Ալավերդյան
Ձեր ցանկությունները ձեր երկրում իրականացրեք, մեզ հետ գործ չունեք. Սրբազանը՝ միջազգային կառույցներին
ԵՄ-ում Հայաստանի անդամակցությանը չեն սպասում, ՀՀ-ն էլ դեռ պատրաստ չէ դրան. Ավետ Ադոնց
Հայաստանը ռեկորդ է գրանցել, թե ինչպես կարելի է աշխարհում շատ արագ մնալ մենակ. Արման Աբովյան
Հայ-ադրբեջանական կառավարելի կոնֆլիկտը մեր սխալների պատճառով դառնում է ռեգիոնալ. Վահե Հովհաննիսյան
Ինչպե՞ս է եղել՝ քարտեզի սխալներն ի վնաս մեզ են, մի սխալ չի եղե՞լ ի շահ մեզ. Արթուր Խաչատրյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահին
ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել․ Ալեն Սիմոնյան
«Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»՝ չգոյության. Նիկոլ Փաշինյան
Այգի ենք կառուցում, վեց ամիս հետո այն մոլախոտով է պատվում, ճանապարհ ենք գծանշում, առաջին անձրևից հետո պարզվում է՝ այդտեղ ճանապարհ չկա. Փաշինյան
Փաշինյանն արտահերթ կամ հերթական ընտրությունում կպարտվի, եթե վերակազմավորված ընդդիմություն ունենանք․ Սուրեն Սուրենյանց
Վրաստանից դեպի Ռուսաստան թունելները լուսավոր են, Դիլիջանի թունելը մութ է, ինչո՞ւ. ՔՊ-ական պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին
Քանի անգամ իշխանությունը փողոցում գցած էր, ընդդիմությունը չվերցրեց, չեն ուզում ՀՀ փլատակների տակ մնալ․ Հուսիկ Արա
Տասնամյակներով ինքնակամ շինություններ են կառուցվել, oրինականացվողների ծավալը մեծ է լինելու. Ավինյան
Ուղևորները ավտոբուսների վարորդների պահվածքից հաճախ են բողոքում, ի՞նչ է պետք անել. Ավինյան
Եթե Վերին Լարսը փակվի, իշխանափոխություն կլինի, ՀՀ տարածքի կեսը կորցնենք, իշխանափոխություն չի լինի․ Երվանդ Թարվերդյան
Անվտանգ, ճկուն և հուսալի. Jetour մեքենաներն արդեն Հայաստանում են, էքսկլյուզիվ ցուցասրահն արդեն բացել է իր դռները
2-րդ ցեմենտի գործարանն ամբողջ Արարատյան մարզը փոշու մեջ կթաղի. բնապահպաներն ահազանգում են
Ստանդարտով ենք փոխհատուցում․ աղետի գոտում մի տան գույքը շատ է եղել, մյուսինը՝ քիչ․ Փաշինյան
Ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում բնակարանի մեկ քմ-ի դիմաց կտրամադրվի փոխհատուցում 60 հազար, իսկ մյուսներում՝ 40 հազար դրամի չափով․ Վահե Ղազարյան
Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է․ Ռուբեն Մելքոնյան
Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից․ Գոհար Իսկանդարյան
Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան
Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. Տիգրան Ավինյան
Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Եթե փողոցում 1 շաբաթ «մայիսի 9-ը» ունենանք, կկարողանանք իմփիչմենթ սկսել ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան
Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան
Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական
- 17:12 • 25.07.24 Sevan Startup Summit-ն արդեն 6-րդ անգամ ներդրողներին, ստարտափերներին հավաքել է մեկ վայրում
- 20:35 • 22.07.24 Full Moon Fest-ի հյուրերը մասնակցեցին Ամերիաբանկի վիճակախաղին՝ շահելով 5 հատ 100 հազար դրամ նվեր քարտ
- 20:49 • 19.07.24 Արևմուտքին չի հուզում, թե ՀՀ-ն զիջումներով մինչև ուր կգնա, թղթի կտորի ստորագրմամբ ՌԴ-ին է դուրս մղում․ Կարեն Բեքարյան
- 14:02 • 19.07.24 Արարատի մարզի բնակիչները բոյկոտեցին ցեմենտի գործարան կառուցել ցանկացող «ՕՐԴ ՍՊԸ»-ի մամուլի ասուլիսը
- 12:17 • 18.07.24 Անահիտ աստվածուհու արձանը սեպտեմբերի 21-ից կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում. նախարար
- 12:16 • 18.07.24 Կառավարությունը 102 միլիոն եվրոյով ավելացրեց Հայաստանի պետական պարտքը
- 20:35 • 17.07.24 Չեմ բացառում, որ Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, եթե տեսնի, որ ճնշումը մեծ է, մարզային բեմադրությունները դրա համար են․ Արթուր Խաչատրյան
- 16:08 • 17.07.24 Կայացավ հայկական PR մրցանակաբաշխություն 2024-ը
- 20:41 • 15.07.24 Մեզ ստիպում են որպես ժողովուրդ գնալ կապիտուլյացիայի՝ որպես անուն-ազգանունով անհատներ․ Վահե Հովհաննիսյան
- 16:54 • 15.07.24 Երևանը նոր սիմվոլ կունենա. Renshin-ի Skyline թաղամասը կյանքի որակի նոր ստանդարտ է թելադրում
- 11:02 • 15.07.24 «Վերադարձ արմատներին»․ կայացել է նոր՝ «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսը
- 20:49 • 12.07.24 Եթե հարևանի պահանջով Սահմանադրություն փոխենք, կդառնանք Թուրքիայի կամ Ադրբեջանի գաղութ․ Վարդան Այվազյան
- 15:16 • 12.07.24 «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դեղաբուժության ժամանակակից մոտեցումները, նորարարություն և լավագույն փորձ» խորագրով գիտաժողովը
- 16:59 • 11.07.24 Եթե ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրություն չառաջացնենք, տանուլ տված դաշտում ենք լինելու. Լարիսա Ալավերդյան
- 16:55 • 11.07.24 Ձեր ցանկությունները ձեր երկրում իրականացրեք, մեզ հետ գործ չունեք. Սրբազանը՝ միջազգային կառույցներին
- 16:52 • 11.07.24 ԵՄ-ում Հայաստանի անդամակցությանը չեն սպասում, ՀՀ-ն էլ դեռ պատրաստ չէ դրան. Ավետ Ադոնց
- 16:51 • 11.07.24 Հայաստանը ռեկորդ է գրանցել, թե ինչպես կարելի է աշխարհում շատ արագ մնալ մենակ. Արման Աբովյան
- 16:22 • 11.07.24 Հայ-ադրբեջանական կառավարելի կոնֆլիկտը մեր սխալների պատճառով դառնում է ռեգիոնալ. Վահե Հովհաննիսյան
- 14:42 • 11.07.24 Ինչպե՞ս է եղել՝ քարտեզի սխալներն ի վնաս մեզ են, մի սխալ չի եղե՞լ ի շահ մեզ. Արթուր Խաչատրյանը՝ Կադաստրի կոմիտեի նախագահին
- 14:06 • 11.07.24 ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել․ Ալեն Սիմոնյան
- 13:15 • 11.07.24 «Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»՝ չգոյության. Նիկոլ Փաշինյան
- 12:29 • 11.07.24 Այգի ենք կառուցում, վեց ամիս հետո այն մոլախոտով է պատվում, ճանապարհ ենք գծանշում, առաջին անձրևից հետո պարզվում է՝ այդտեղ ճանապարհ չկա. Փաշինյան
- 20:58 • 10.07.24 Փաշինյանն արտահերթ կամ հերթական ընտրությունում կպարտվի, եթե վերակազմավորված ընդդիմություն ունենանք․ Սուրեն Սուրենյանց
- 11:46 • 10.07.24 Վրաստանից դեպի Ռուսաստան թունելները լուսավոր են, Դիլիջանի թունելը մութ է, ինչո՞ւ. ՔՊ-ական պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին
- 20:38 • 08.07.24 Քանի անգամ իշխանությունը փողոցում գցած էր, ընդդիմությունը չվերցրեց, չեն ուզում ՀՀ փլատակների տակ մնալ․ Հուսիկ Արա
- 15:39 • 08.07.24 Տասնամյակներով ինքնակամ շինություններ են կառուցվել, oրինականացվողների ծավալը մեծ է լինելու. Ավինյան
- 15:38 • 08.07.24 Ուղևորները ավտոբուսների վարորդների պահվածքից հաճախ են բողոքում, ի՞նչ է պետք անել. Ավինյան
- 20:52 • 05.07.24 Եթե Վերին Լարսը փակվի, իշխանափոխություն կլինի, ՀՀ տարածքի կեսը կորցնենք, իշխանափոխություն չի լինի․ Երվանդ Թարվերդյան
- 18:52 • 04.07.24 Անվտանգ, ճկուն և հուսալի. Jetour մեքենաներն արդեն Հայաստանում են, էքսկլյուզիվ ցուցասրահն արդեն բացել է իր դռները
- 18:14 • 04.07.24 2-րդ ցեմենտի գործարանն ամբողջ Արարատյան մարզը փոշու մեջ կթաղի. բնապահպաներն ահազանգում են
- 13:07 • 04.07.24 Ստանդարտով ենք փոխհատուցում․ աղետի գոտում մի տան գույքը շատ է եղել, մյուսինը՝ քիչ․ Փաշինյան
- 13:07 • 04.07.24 Ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում բնակարանի մեկ քմ-ի դիմաց կտրամադրվի փոխհատուցում 60 հազար, իսկ մյուսներում՝ 40 հազար դրամի չափով․ Վահե Ղազարյան
- 20:45 • 03.07.24 Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է․ Ռուբեն Մելքոնյան
- 20:49 • 01.07.24 Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից․ Գոհար Իսկանդարյան
- 15:47 • 01.07.24 Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան
- 12:07 • 01.07.24 Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. Տիգրան Ավինյան
- 12:07 • 01.07.24 Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
- 21:48 • 28.06.24 Եթե փողոցում 1 շաբաթ «մայիսի 9-ը» ունենանք, կկարողանանք իմփիչմենթ սկսել ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան
- 16:37 • 28.06.24 Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան
- 14:33 • 27.06.24 Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:40 • 26/07 Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը «Եթե նրանք կարողանան սպանել ինձ, իսկ այս տարբերակը հնարավոր է, ես հույս ունեմ, որ Ամերիկան կջնջի Իրանն աշխարհի երեսից, քանի որ հակառակ դեպքում ամերիկացի առաջնորդներին կվերաբերվեն որպես թուլամորթ վախկոտների», - ասվում է նրա գրառման մեջ:
-
Քաղաքականություն 21:01 • 26/07 ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա Այվազյան Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից երեք նիստ է եղել,
-
Իրավունք 18:17 • 26/07 Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան 4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։
-
Քաղաքականություն 09:31 • 26/07 ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում, այդ թվում` նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում:
-
Քաղաքականություն 13:31 • 26/07 Ֆանտաստիկ նախագահ կլինի. Օբամաներն աջակցություն են հայտնել Հարիսին «Մենք նրան ասացինք, որ կարծում ենք՝ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը: Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք մեզ», - գրել է ԱՄՆ նախկին նախագահը:
-
Իրադարձային 08:39 • 26/07 Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը. երիտասարդ ամուսինները և նրանց 7-ամյա որդին մահացել են Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել են, իսկ 1 հոգի՝ Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է։
-
Մամուլի տեսություն 07:42 • 26/07 ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը 25 օրում 515,430 արձանագրություն է կազմել․ «Ժողովուրդ» Այսպիսով՝ կազմված արձանագրություններից առյուծի բաժինը՝ 89,921-ը, առանց ամրագոտին ամրակցված վարելու հիմքով է կազմվել, 44,320 արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով է կազմվել, 10,408-ը՝ ոչ սթափ վարելու, 14,869-ը՝ վարելիս հեռախոսով խոսելու հիմքով:
-
Տնտեսություն 14:27 • 26/07 Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է. «տրանսպորտային սաբnտաժից» տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraphcoukը՝ մանրամասնելով, որ չարագ
-
Իրավունք 16:03 • 26/07 ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ Քննչական կոմիտեի հետ կոռուպցիոն քրեական գործի շրջանակում կալանավորել և ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայություն է տեղափոխել պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ, ՌԴ հերոս Դմիտրի Բուլգակովին:
-
Իրավունք 20:01 • 26/07 Դատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ․ դատախազության պահանջն է Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից, նրա հորից, կնոջից և քենուց։
-
Քաղաքականություն 09:40 • 26/07 Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը «Եթե նրանք կարողանան սպանել ինձ, իսկ այս տարբերակը հնարավոր է, ես հույս ունեմ, որ Ամերիկան կջնջի Իրանն աշխարհի երեսից, քանի որ հակառակ դեպքում ամերիկացի առաջնորդներին կվերաբերվեն որպես թուլամորթ վախկոտների», - ասվում է նրա գրառման մեջ:
-
Քաղաքականություն 21:01 • 26/07 ԱԳՆ-ն տեղյակ չի եղել Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանին հանձնման հուշագրի բովանդակության և ստորագրման մասին. Արա Այվազյան Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից երեք նիստ է եղել,
-
Իրավունք 18:17 • 26/07 Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան 4-ամսյա քննությունից հետո բարձր դատարանը որոշեց, որ օրենքը, մի կողմից, Սահմանադրությանը չի հակասում, բայց, մյուս կողմից, նաև հնարավորություն տալիս է վերաորակել մեղադրանքը։
-
Քաղաքականություն 09:31 • 26/07 ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում, այդ թվում` նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում:
-
Քաղաքականություն 13:31 • 26/07 Ֆանտաստիկ նախագահ կլինի. Օբամաներն աջակցություն են հայտնել Հարիսին «Մենք նրան ասացինք, որ կարծում ենք՝ նա կդառնա Միացյալ Նահանգների ֆանտաստիկ նախագահ, և որ նա ունի մեր լիակատար աջակցությունը: Մեր երկրի համար այս կրիտիկական պահին մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նա հաղթի նոյեմբերին։ Հուսով ենք, որ դուք կմիանաք մեզ», - գրել է ԱՄՆ նախկին նախագահը:
-
Իրադարձային 08:39 • 26/07 Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը. երիտասարդ ամուսինները և նրանց 7-ամյա որդին մահացել են Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել են, իսկ 1 հոգի՝ Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է։
-
Մամուլի տեսություն 07:42 • 26/07 ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը 25 օրում 515,430 արձանագրություն է կազմել․ «Ժողովուրդ» Այսպիսով՝ կազմված արձանագրություններից առյուծի բաժինը՝ 89,921-ը, առանց ամրագոտին ամրակցված վարելու հիմքով է կազմվել, 44,320 արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով է կազմվել, 10,408-ը՝ ոչ սթափ վարելու, 14,869-ը՝ վարելիս հեռախոսով խոսելու հիմքով:
-
Տնտեսություն 14:27 • 26/07 Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման օրը երկաթուղային կոլապս է. «տրանսպորտային սաբnտաժից» տnւժել են հարյուր հազարավոր ուղևnրներ Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraphcoukը՝ մանրամասնելով, որ չարագ
-
Իրավունք 16:03 • 26/07 ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ Քննչական կոմիտեի հետ կոռուպցիոն քրեական գործի շրջանակում կալանավորել և ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայություն է տեղափոխել պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ, ՌԴ հերոս Դմիտրի Բուլգակովին:
-
Իրավունք 20:01 • 26/07 Դատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ․ դատախազության պահանջն է Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից, նրա հորից, կնոջից և քենուց։
-
Իրադարձային 13:51 • 21/07 Արաբկիրի ոստիկանները 2 անչափահաս աղջկա մոտ հայտնաբերել են ատրճանակներ Անչափահասների բաժանմունքի պետի գլխավորությամբ հայտնաբերվում են անչափահաս աղջիկները: Երկուսի մոտ էլ եղել են ատրճանակներ։ Վերջիններս արդարացել մ են, թե գիշերով փողոցում ման են գալիս և իրենց ապահովության համար են զենք կրում։
-
Իրադարձային 10:40 • 21/07 Վաղվանից կորած ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ Սուրենյան Օդի ջերմաստիճանն հուլիսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:Երևանում՝ հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
-
Տնտեսություն 10:53 • 24/07 Wildberries-ի համահիմնադիրը դիմել է Կադիրովին՝ պնդելով, որ Միրզոյան եղբայրները փորձում են տիրանալ իր և կնոջ բիզնեսին Հետխորհրդային տարածքի խոշորագույն առցանց առևտրային հարթակներից մեկը՝ Wildberries-ը. հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ինչպես հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փորձ է արվում ակնհայտ և լկտի «ռեյդի» միջոցով տիրանալ Wildberries ընկերությանը:
-
Իրադարձային 15:03 • 23/07 Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը, բուհերում 6 հազարից ավելի տեղ թափուր է մնացել․ ինչ են նախընտրել դիմորդները Այս տարի դիմորդները հնարավորություն են ունեցել քննություն հանձնել մի քանի անգամ։ Ընտրել են այն քննության գնահատականը, որի արդյունքը բարձր է եղել։
-
Տնտեսություն 14:25 • 22/07 Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը զրո է, ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից. Արամ Սարգսյան Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից: Այն սպասարկման ոլորտի տնտեսական քաղաքականություն է՝ հյուրանոցներ ու սրճարաններ են կառուցում:
-
Իրադարձային 14:20 • 23/07 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ տեղումները կշարունակվեն Մարզերում հուլիսի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ին և 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 13:07 • 21/07 ՄիԳ-29 և ՄիԳ-31 ինքնաթիռները կանխել են ԱՄՆ B-52N ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը. ՌԴ ՊՆ ՌԴ հակաօդային պաշտպանության ծառայության կազմում ներառված կործանիչները կանխել են ամերիկյան ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը ամերիկյան ռմբակոծիչները նկատվել են Բարենցի ծովի օդային
-
Իրադարձային 17:30 • 21/07 Երևան-Սևան ճանապարհին «Hyundai Elantra»-ն, կուտակված անձրևաջրերի պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել Վիրավորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Վարդուհի Մ.-ն, 39-ամյա Լևոն Խ.-ն և 7-ամյա Էրիկ Բ.-ն։ Նրանք ընտանիքի անդամներ են։
Քաղաքականություն
-
19:23 • 26.07.24 Միրզոյանը կմեկնի Կիպրոս, հանդիպում կունենա Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
Իրավունք
-
18:41 • 26.07.24 Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ
Սպորտ
-
20:03 • 26.07.24 Փարիզում Օլիմպիական խաղերի բյուջեն կազմել է 11 միլիարդ եվրո
Մշակույթ
-
11:09 • 21.07.24 Երևանում ելույթ կունենա Պլասիդո Դոմինգոն
Գիտություն/տեխնիկա
-
16:16 • 25.07.24 Apple-ը ծալվող iPhone է մշակում. լրատվամիջոցներ
-
13:24 • 25.07.24 Xiaomi-ն ներկայացրել է ամբողջապես էլեկտրական հիպերքար (լուսանկարներ)
Ժամանց
-
14:21 • 23.07.24 Սնուփ Դոգը կլինի Օլիմպիական կրակի ջահակիրներից մեկը