Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք:
Զեկույցներով հանդես են եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալները:
Զեկուցվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների քանակը 2022 թվականի համեմատ այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով կրկնապատկվել է: Ոլորտի աշխատակիցների թիվն աճել է 30 տոկոսով: Նախորդ տարվա ընթացքում արտահանվել է ընկերությունների արտադրանքի 82 տոկոսը, իսկ այս տարի այդ թիվը հասել է 92 տոկոսի:
Ներկայացվել է ՀՀ տարածքում «Բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի» 2022-2024թթ. ներդրման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացիկ վիճակը: Ըստ նախատեսված պլանի՝ 2023թ. ամբողջությամբ ներկրվել են համակարգի 5 ստացիոնար սպասարկվող և 5 շարժական կայանների համար պահանջվող հիմնական տեխնիկական միջոցները: Ներկայում կառուցվել և շահագործման են հանձնվել ստացիոնար սպասարկվող կայանները, ավարտական փուլում են գտնվում շարժական կայանների հավաքման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024թ. 1-ին եռամսյակում: Ընդգծվել է, որ համակարգի ներդրումից հետո մշտադիտարկման արդյունքում եթերի բոլոր տեսակի խափանումներին ԲՏԱ նախարարությունը կարձագանքի:
Անդրադառնալով հանրապետությունում լայնաշերտ ինտերնետ կապի ներդրմանը՝ պատասխանատուները նշել են, որ մինչև 2026 թվականը բնակավայրերի 80 տոկոսում կապահովվի լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիություն:
Վարչապետին ներկայացվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված կատարված աշխատանքները: Ըստ նախատեսված պլանի՝ 2023 թվականին ՀՀ-ում ստեղծվել է արբանյակի կառավարման կենտրոնը, կենտրոնի օպերատորները վերապատրաստումներ են անցել արտերկրում։ Ընդունիչ կայանի սարքավորումները ներկրվել են ՀՀ և կատարվել են տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի 2-րդ արբանյակի արձակման ծրագրին, որը ՀՀ տիեզերական գործունեության ոլորտի ռազմավարության բաղկացուցիչ մաս է։ Ռազմավարության նախագիծը լրամշակվելուց հետո կներկայացվի Կառավարության հաստատմանը:
Ներկայացվել է ԲՏԱ էկոհամակարգի կարողությունների զարգացմանն ուղղված գործունեությունը՝ ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը, պետության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրերի արդյունքները։
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրին, որով ֆինանսավորվում և ռեսուրսներ են տրամադրվում սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ առևտրայնացնելու իրենց գաղափարները։ 2023թ. ծրագրի «Գաղափարի փուլ» բաղադրիչով հաղթող է ճանաչվել 9 կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 5 մլն դրամ, իսկ «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով՝ 17 կազմակերպություն, յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 10 մլն դրամ:
Մեկ այլ՝ «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրն աջակցում է սփյուռքի մեր հայրենակիցների մասնագիտական հայրենադարձությանը՝ պայմաններ ստեղծելով նրանց գիտական և մասնագիտական ներուժը ներդնելու Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։
Հայկական բարձր տեխնոլոգիական ներուժի ու արտադրանքի ճանաչելիության և հեղինակության բարձրացման, ոլորտային ընկերությունների արտադրանքի առաջխաղացման նպատակով նախարարության աջակցությամբ հայկական ոլորտային ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են արտերկրում կայացած 4 և ՀՀ-ում կազմակերպված 2 միջազգային ցուցահանդեսների:
Ըստ «Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքս» նոր զեկույցի տվյալների՝ Հայաստանը 2023թ. բարելավել է դիրքերը 3 հորիզոնականով՝ զբաղեցնելով 57-րդ տեղն աշխարհում՝ տարածաշրջանում մնալով առաջատարը:
Անդրադառնալով ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրերին, ներկայացվել է «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը, որով հարկային արտոնություն է տրամադրվում սկսնակ կազմակերպություններին: 2023թ. միայն արտոնության հավաստագիր է ստացել 1633 կազմակերպություն և անհատ ձեռնարկատերեր: Ընդհանուր առմամբ՝ օրենքի գործունեության ընթացքում արտոնությունից օգտվել են 4133 կազմակերպություն և անհատ ձեռնարկատերեր։
Անդրադարձ է կատարվել նաև նոր աշխատակիցներ ներգրավող ընկերություններին աշխատավարձերի եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագրին, որում ընդգրկվել են տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք սկսած 2022թ. մարտի 1-ից ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող։ Ծրագրի շահառու 47 կազմակերպությունների վճարվել է շուրջ 7,8 մլրդ դրամի չափով պետական աջակցություն։
Դրամի արժևորման հետևանքով տեխնոլոգիական ընկերությունների կրած վնասների փոխհատուցման համար էլ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ մեկանգամյա նպատակային պետական աջակցության շահառու ճանաչված 330 տնտեսավարող սուբյեկտի տրամադրվել է 7,4 մլրդ դրամի աջակցություն:
Թվայնացման ոլորտում կատարված աշխատանքների հետ կապված նշվել է, որ տեղի է ունեցել թվայնացման գործընթացների ինստիտուցիոնալացում և դերային բաշխումներ՝ հստակեցնելով ՀՀ ԲՏԱ նախարարության դերը՝ որպես քաղաքականություն մշակող, Հայաստանի տեղեկատվական համակարգերի խորհրդի դերը՝ որպես համակարգող և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության դերը որպես աջակցություն իրականացնող մարմին: Արդեն իսկ մշակված են թվային ծառայությունների ստանդարտները, իրականացվում են ներդրման աշխատանքներ:
Նախարարության փորձագիտական խումբը ստեղծել է «Ծառայությունների թվայնացման ստանդարտներ» և «Թվայնացման ուղեցույց» հարթակները, մշակվել է «Ես եմ» ազգային նույնականացման միասնական հարթակի նախատիպը, ստորագրվել է հուշագիր Էլեկտրոնային ստորագրության համակարգերի վերաբերյալ: 2024թ. նախատեսվում է իրականացնել «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրը, որը միտված է միասնական թվային միջավայրի ձևավորմանը և «Արհեստական բանականության կենտրոնի արդիականացում» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ենթակառուցվածքի ստեղծում և գերհամակարգչի ձեռքբերում: Նախատեսվում է ստեղծել նաև արհեստական բանականության կենտրոն:
Տեղեկացվել է, որ նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» 2023թ․ ծրագրի առաջին փուլի դասընթացների արդյունքում մասնակիցներից 25-ի հետ արդեն կնքվել է աշխատանքային պայմանագիր, 31-ն առաջընթաց է գրանցել աշխատանքում։ Ծրագրի 2-րդ փուլով նախատեսվում է իրականացնել դասընթացներ ևս 850 մասնակցի համար, որի արդյունքում նրանք հնարավորություն կունենան գտնել աշխատանք ոլորտային կազմակերպություններում կամ կարիերայի առաջընթաց ունենալ իրենց աշխատավայրում։
Վերապատրաստման դասընթացներն իրականացնող ընկերությունները պարտավորվում են դասընթացների մասնակիցներին ապահովել աշխատանքային պայմանագրերով, որոնց ժամկետը առնվազն 6 ամիս է: 2020-2022թթ. ընթացքում ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 8912 մասնագետ:
«Ինժեներական քաղաք» ծրագրի շրջանակում Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման շինարարությունը մեկնարկել է 2023թ. հուլիսի 10-ին: Ներկայում Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ են ստացել 14 կազմակերպություններ։ Ռեզիդենտի կարգավիճակ ստացած ընկերությունները հնարավորություն կունենան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու համար։ Նրանց հասանելի կլինեն նաև համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներն ու արտադրական մեքենաները։
Ինժեներական քաղաքում հատկացվել է հողատարածք Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի (ՀԱԳԿԿ) շենքը կառուցելու համար. աշխատանքները մեկնարկել են:
Հաջորդիվ ներկայացվել է «ՀայՓոստ» ՓԲԸ գործունեությունը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ Համաշխարհային Փոստային Միության 2023թ. Փոստային զարգացվածության ցուցանիշով Հայաստանը 48-րդից բարձրացել է 40-րդ հորիզոնական։ Համաշխարհային փոստային միության անդամ 192 երկրների նոր վարկանիշներով «ՀայՓոստ»-ը տարածաշրջանում դարձել է առաջատար: Հայաստանի 16 բնակավայրերում գործարկվել է ծանրոցների «Տուն առաքում» ծառայությունը: Կրճատվել են առաքման ժամկետները: Արդիականացվել Է HayPost+ բջջային հավելվածը: Արդիականացվել է 8 փոստային բաժանմունք: Նշվել է, որ «ՀայՓոստ»-ն այս տարի գործունեության արդյունքում արձանագրել է 873 մլն դրամի շահույթ: Նախորդ տարի ընկերությունն ունեցել էր 730 մլն դրամի վնաս:
Զեկուցվել են նաև հեռուստաընկերությունների՝ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանն ունեցած պարտքի մարման գործընթացների մասին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը տնտեսության առանցքային և աճող ճյուղ է: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է ՏՏ բնագավառի շարունակական զարգացման ու աճի ապահովմանն ուղղված քայլերի և ծրագրերի իրականացումը: Վարչապետը նախարարության աշխատակազմի ուշադրությունն է հրավիրել մի շարք առանցքային թեմաների վրա:
Մասնավորապես, Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ինժեներական քաղաքում գերհամակարգիչը տեղադրելու, թվայնացման, հանրապետությունում լայնաշերտ ինտերնետ կապի ապահովման գործընթացին և այլ ծրագրերի, պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Վարչապետն առանձնակի շեշտել է երիտասարդների շրջանում ՏՏ ոլորտի ծրագրերի իրականացման ընդլայնման ու առկա լավ գաղափարները կյանքի կոչելու միջոցառումներն ընդլայնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հետևողական լինել հեռուստաընկերությունների կողմից ՀՀՌՑ-ին ունեցած պարտքը մարելու հարցում և այդ ուղղությամբ տանել անհրաժեշտ աշխատանք:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
«Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
«Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
«Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 20:45 • 18.09.24 Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
- 20:02 • 18.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
- 20:01 • 17.09.24 Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
- 20:01 • 17.09.24 Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
- 20:01 • 17.09.24 Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
- 20:00 • 17.09.24 Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
- 20:39 • 16.09.24 Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
- 17:49 • 16.09.24 Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
- 20:41 • 13.09.24 Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
- 22:30 • 11.09.24 Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
- 22:29 • 11.09.24 Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
- 20:46 • 11.09.24 Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
- 12:54 • 11.09.24 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
- 20:45 • 06.09.24 Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
- 16:04 • 06.09.24 Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
- 20:00 • 05.09.24 Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
- 15:16 • 05.09.24 «Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:21 • 05.09.24 Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
- 20:53 • 04.09.24 Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
- 13:48 • 04.09.24 Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
- 13:26 • 03.09.24 Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
- 12:36 • 03.09.24 «Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
- 12:00 • 03.09.24 4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
- 11:53 • 03.09.24 Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
- 21:07 • 02.09.24 Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
- 20:39 • 02.09.24 Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 20:09 • 02.09.24 Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
- 16:30 • 02.09.24 Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
- 14:51 • 31.08.24 Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
- 14:27 • 31.08.24 Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
- 13:53 • 31.08.24 Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
- 13:42 • 31.08.24 Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, հետո՝ ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
- 13:29 • 31.08.24 ԼՂ հայերի վերադարձի հարցն այնպես, ինչպես դա ներկայացվում է, հակասում է ՀՀ պետական շահերին. Փաշինյան
- 13:08 • 31.08.24 Ասել եմ Պուտինին՝ այս փուլում Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափով աշխատանքն ավելի արդյունավետ է․ Փաշինյան
- 13:05 • 29.08.24 Ցանկապատը ժանգոտ թողնելու համար համայնքը կկարողանա մարդու նկատմամբ վարչական լծակ կիրառել. Փաշինյան
- 11:49 • 29.08.24 Բոլոր ուսուցիչները 5 տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն՝ անկախ ատեստավորումից. Փաշինյան
- 20:46 • 28.08.24 Փաշինյանին գլոբալ արձակուրդ են ուղարկել, աշխարհում ոչ ոք նրան լուրջ չի ընդունում․ Լևոն Զուրաբյան
- 17:29 • 28.08.24 Նախորդ նիստին Տաթևիկ Գրիգորյանի ճառը նման էր դատական դեպարտամենտի ֆիլմի սցենարի տեքստի. Արամ Օրբելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 13:26 • 19/09 Երևանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրում Կենտրոնը նախագծվել և մշակվել է Երևանում՝ ավելի քան 18,000 քմ տարածքի վրա։ Կենտրոնի 10,000 քմ մակերեսով ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ: Այն ներառում է նաև կոնֆերանսների սենյակ բիզնես-բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք...
-
Քաղաքականություն 12:53 • 19/09 Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, դա անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար․ հայտարարություն Տեղահանված ժողովուրդները հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք ունեն. Այս սկզբունքը վերահաստատել Է ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերյանորոշմամբ՝ Ադրբեջանից պահանջելով ապահովել 2023 թվականի սեպտեմբերից հետո բռնի տեղահանվածների անվտանգ և անարգել վերադարձը:
-
Իրադարձային 16:53 • 19/09 Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարություն Խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:
-
Քաղաքականություն 11:02 • 19/09 Մոտակա 1 ամսվա ընթացքում կարևոր իրադարձություններ են սպասվում. կպարզենք՝ Արևմուտքը, թե՞ ՌԴ-ն է պատասխանատվություն կրում այս իշխանության համար. Նարեկ Մալյան «Կապ ունի նաև, թե ովքեր կառաջնորդեն ընդդիմության ցույցերը: Այս պահին ես ոչ մեկի չեմ տեսնում: Երեք բան է պետք, որի դեպքում ցանկացած արաքին ուժ տեղի կտա՝ օրակարգ, ծրագիր և վճռականություն, եթե սրանցից որևէ մեկը պակասում է ընդդիմադիր որևէ լիդերի մոտ, ապա նա ուղղակի զավզակ է»,- ասաց Մալյանը:
-
Քաղաքականություն 19:04 • 19/09 Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ Փեզեշքիանը նաև ուրախություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ամուր և կայուն կապերի կապակցությամբ, որոնք աստիճանաբար զարգանում են:
-
Մամուլի տեսություն 09:03 • 19/09 ԶՊՄԿ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին սև ամպեր են կուտակվել․ «Հրապարակ» Քանի որ Սյունիքի ՔՊ-ում էլ գզվռտոց է, ու կառույց, որպես այդպիսին, չկա, ՔՊ առաջնորդը զայրացած է Սյունիքի բոլոր ՔՊ-ականների վրա, եւ արդեն իսկ որոշ քայլեր են արվել Բաբայանի դեմ:
-
Տնտեսություն 13:26 • 19/09 Երևանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրում Կենտրոնը նախագծվել և մշակվել է Երևանում՝ ավելի քան 18,000 քմ տարածքի վրա։ Կենտրոնի 10,000 քմ մակերեսով ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ: Այն ներառում է նաև կոնֆերանսների սենյակ բիզնես-բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք...
-
Քաղաքականություն 12:53 • 19/09 Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք, դա անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած տևական խաղաղության համար․ հայտարարություն Տեղահանված ժողովուրդները հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք ունեն. Այս սկզբունքը վերահաստատել Է ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերյանորոշմամբ՝ Ադրբեջանից պահանջելով ապահովել 2023 թվականի սեպտեմբերից հետո բռնի տեղահանվածների անվտանգ և անարգել վերադարձը:
-
Իրադարձային 16:53 • 19/09 Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. արդարադատության նախարարություն Խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:
-
Քաղաքականություն 19:04 • 19/09 Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ Փեզեշքիանը նաև ուրախություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ամուր և կայուն կապերի կապակցությամբ, որոնք աստիճանաբար զարգանում են:
-
Քաղաքականություն 11:02 • 19/09 Մոտակա 1 ամսվա ընթացքում կարևոր իրադարձություններ են սպասվում. կպարզենք՝ Արևմուտքը, թե՞ ՌԴ-ն է պատասխանատվություն կրում այս իշխանության համար. Նարեկ Մալյան «Կապ ունի նաև, թե ովքեր կառաջնորդեն ընդդիմության ցույցերը: Այս պահին ես ոչ մեկի չեմ տեսնում: Երեք բան է պետք, որի դեպքում ցանկացած արաքին ուժ տեղի կտա՝ օրակարգ, ծրագիր և վճռականություն, եթե սրանցից որևէ մեկը պակասում է ընդդիմադիր որևէ լիդերի մոտ, ապա նա ուղղակի զավզակ է»,- ասաց Մալյանը:
-
Մամուլի տեսություն 09:03 • 19/09 ԶՊՄԿ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին սև ամպեր են կուտակվել․ «Հրապարակ» Քանի որ Սյունիքի ՔՊ-ում էլ գզվռտոց է, ու կառույց, որպես այդպիսին, չկա, ՔՊ առաջնորդը զայրացած է Սյունիքի բոլոր ՔՊ-ականների վրա, եւ արդեն իսկ որոշ քայլեր են արվել Բաբայանի դեմ:
-
Քաղաքականություն 10:20 • 16/09 Իրանի խորհրդարանում հայտարարել են, որ ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում, և ԱԳՆ-ն պետք է խիստ նախազգուշացում անի Մոսկվային Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ Ռուսաստանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդո
-
Իրադարձային 20:57 • 17/09 Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը որդու հետ զրույցից մանրամասներ է հայտնել Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում զզվզնում եմ, թե ե՞րբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ։ Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ոնց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։
-
Ժամանց 15:22 • 15/09 25 մլն դոլար. Դեն Բիլզերյանը վաճառում է Լաս Վեգասի իր առանձնատունը (լուսանկարներ) Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, սոցցանցերի աստղ Դեն Բիլզերյանը վաճառում է Լաս Վեգասում գտնվող իր առանձնատունը Միլիոնատերն անշարժ գույքի համար պահանջում է 25 մլն դոլար, գրում է tmzcomըԱռանձնատունն ունի 7 ննջասեն
-
Քաղաքականություն 16:04 • 16/09 Հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու ցուրտ ձմեռներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը խոսել է ՀՀ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի նպատակների մասին Այս անվտանգային համաձայնագրերը հայերին վստահություն կտան այն պայմաններում, երբ նրանց ղեկավարները բարդ քայլեր են ձեռնարկում Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու և անկախ պետություն ունենալու ուղղությամբ։ Մոսկվան կփորձի առաջընթացին խանգարել»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 11:34 • 18/09 Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ Ադրբեջանի բանտերում. BBC-ի անդրադարձը Ի՞նչ է սպասվում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներին ու նախարարներին. ո՞վ է նրանց պաշտպանում, և ինչո՞ւ են նրանց ազատ արձակման հույսերը կապվում Բաքվում կայանալիք COP կլիմայական համաժողովի հետ:
-
Քաղաքականություն 20:32 • 17/09 Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների հարցում ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը․ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան Նշենք, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Շոյգուի երկրորդ այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն. վերջին անգամ նա ԻԻՀ է այցելել օգոստոսի սկզբին:
-
Իրավունք 12:59 • 13/09 «Ձեր ձայնը չբարձրացնեք», «դատարանը կարող է Ձեզ հեռացնել նիստերի դահլիճից». վեճ դատարանում՝ դատավորի և Հրայր Թովմասյանի միջև Դատական նիստի ընթացքում վիճաբանություն տեղի ունեցավ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի և Հրայր Թովմասյանի միջև այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանը փորձում էր պարզաբանել, որ իր ու պաշտպան Արամ Օրբելյանի ասածները տարբեր են:
Գիտություն/տեխնիկա
-
18:12 • 14.09.24 Իրանը հետազոտական արբանյակ է ուղարկել տիեզերք
Ժամանց
-
11:14 • 17.09.24 Ձերբակալվել է ռեփեր Փաֆ Դեդին
-
14:29 • 16.09.24 Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ)