Ադրբեջանի ԿԸՀ են ներկայացվել փաստաթղթեր՝ կապված նախագահի պաշտոնում Ֆազիլ Մուստաֆայի առաջադրման հետ
Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնում Մեծ արարման կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆայի թեկնածության առաջադրման հետ կապված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):
Ֆազիլ Մուստաֆան ԱՊԱ-ին ասել է, որ փաստաթղթերն այսօր ներկայացվել են ԿԸՀ։
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին «Մեծ արարում» կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆայի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։










