Գազայի հատված է ուղարկվել մարդասիրական օգնություն տեղափոխող 40 բեռնատար

20:49 • 23.12.23

Մարդասիրական օգնություն տեղափոխող 40 բեռնատար Գազայի հատված է ուղարկվել Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Ռաֆահ անցակետով:

Լրատվամիջոցների տվյալով՝ Գազայի հետ սահմանը հատել է նաև դիզելային վառելիքով բեռնված վեց բենզատար։ Այսօր առավոտից Եգիպտոսի տարածք է տարհանվել երկքաղաքացիություն ունեցող 250 մարդ, որոնք մինչ օրս գտնվում էին Գազայում:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր արաբական երկրների  պատրաստած բանաձևի նախագիծը, որն ուղղված է Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի դյուրացմանը:

Գազայի հատված է ուղարկվել մարդասիրական օգնություն տեղափոխող 40 բեռնատար