Խաղաղության պայմանագիրը չպետք է լինի ՀՀ-ի հետ սահմանազատման «պատանդը». Ալիևի օգնական

20:56 • 04.01.24

Խաղաղության պայմանագիրը չպետք է լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման «պատանդը»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում:

«Սահմանների դելիմիտացիան տեխնիկական և երկարատև գործընթաց է, մինչդեռ խաղաղության պայմանագրի կնքումը հատուկ ջանքեր չի պահանջում և հիմնված է միջպետական հարաբերություններում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների փոխադարձ ընդունման վրա»,– ասել է նա։

Նա նշել է` չնայած խաղաղության համաձայնագրի և սահմանազատման ու սահմանագծման շուրջ բանակցությունները զուգահեռ են ընթանում, դրանք երկու տարբեր ձևաչափերով են։