Ճապոնիան 37 միլիոն դոլար կներդնի ՆԱՏՕ-ի հիմնադրամին՝ Ուկրաինային օգնելու համար

16:57 • 07.01.24

Ճապոնիան 37 միլիոն դոլար կներդնի ՆԱՏՕ-ի հիմնադրամին՝ Ուկրաինային անօդաչու սարքեր հայտնաբերելու համակարգեր տրամադրելու համար, ասել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Յոկո Կամիկավան այս մասին հայտարարել է Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ուր Կամիկավան ժամանել է կիրակի առավոտյան։