Եթե ​​«Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել․ Ալիև

21:13 • 10.01.24

Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։

«Եթե իմ նշած երթուղին (Զանգեզուրի միջանցքը - խմբ.) չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այս կերպ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- ասել է Ալիևը։

Եթե ​​«Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել․ Ալիև