Կենտրոնական Կանադայի բնակիչներին խնդրում են խնայել էլեկտրաէներգիան սաստիկ ցրտերի պատճառով
Կանադայի կենտրոնական հատվածի բնակիչներին արդեն երկրորդ օրն անընդմեջ խնդրում են խնայել էլեկտրաէներգիան, քանի որ ամբողջ երկրում սաստիկ ցուրտ է, անընդհատ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով CTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ քաղաքացիներին նախազգուշացումներ են ուղարկվել առ այն, որ սաստիկ ցրտերի ժամանակ էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը նահանգը դրել է էլեկտրաէներգիայի անջատումների բարձր ռիսկի տակ։
Հեռուստաընկերության տվյալներով` այս շաբաթ Կանադայի բնակիչներն «իրենց մաշկի վրա են զգացել ձմռան ողջ ծանրությունը»։ Նշվում է, որ երկրի արևմուտքի մի շարք հատվածներում ցածր ջերմաստիճանը ռեկորդային ցուցանիշի է հասել, իսկ արևելքում շարունակում է անդադար ձյուն տեղալ։










