Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:31 • 17.01.24

Հայաստան ժամանած Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էվա Էռնստ Ձիձիչի գլխավորած  պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ հունվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այս մասին հայտնում են Ազգային Ժողովից:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին:

Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր