Կառավարության որոշումը ՀՀ համար նոր՝ ֆինանսական և իրավական մեծ ռիսկեր է ստեղծում․ բնապահպանները՝ «Լիդիան Արմենիա»-ի գործարքի մասին
Մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ հայտարարություն են տարածել ՀՀ կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն ընդունելու և ժողովրդավարական արժեքներն ու համայնքների իրավունքներն անտեսելու վերաբերյալ․
«2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը՝ որպես սեփականություն։ Արվեց հայտարարություն, որ այս «նվերը» պատկանում է Հայաստանի ժողովրդին, և որ «Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում»։
Այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր վրդովմունքը ՀՀ կառավարության անպատասխանատու գործողությունների առնչությամբ:
Մտահոգությունները չե՛ն փարատվել և նույնիսկ ավելացել են։
Միջազգային և ազգային լավագույն փորձագետները և գիտնականները հաստատել են Ամուլսարի ծրագրի բնապահպանական, սոցիալական, տնտեսական ռիսկերը և վտանգները՝ կասկածի տակ դնելով ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած փորձաքննական դրական եզրակացությունն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների շահագործման ծրագրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ։
- Չի ապահովվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննության իրականացումը, հաշվի չեն առնվել 2019թ. ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, որի համար պետական բյուջեից վճարվել էր 454 հազար ԱՄՆ դոլար:
- Հաշվի չի առնվել ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարների, ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը:
- Անտեսվել են Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, թորիումի, ինչպես նաև ռադոնի հետ կապված ռիսկերը, հանքի շահագործման արդյունքում առաջացող՝ հսկայական ծավալներով թունավոր տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտումը: Անտեսվել են աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերը:
- Հաշվի չի առնվել Ջերմուկ քաղաքի՝ որպես միջազգային նշանակության առողջարանի կորուստը: Հանքավայրի շահագործման դեպքում Ջերմուկը կվերածվի բանվորական բանավանի, բնիկ ջերմուկցիները կարտագաղթեն, իսկ հանքում աշխատողները կլքեն Ջերմուկը հանքի շահագործման ավարտից հետո: Լիդիան ընկերության կողմից իրականացված ՇՄԱԳ-ում և պետական բնապահպանական փորձաքննության գործընթացում Ջերմուկն առհասարակ ներառված չի եղել ազդակիր համայնքների շարքում, և դրա վրա հանքավայրի շահագործման կործանարար ազդեցությունը չի դիտարկվել:
- Հաշվի չեն առնվել առողջապահական ռիսկերը և չի իրականացվել համապատասխան փորձաքննություն և այս ռիսկի միջնաժամկետ և երկարաժամկետ գնահատում։
- Հաշվի չեն առնվել «Ջերմուկ» հանքային ջրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, կենսաբազմազանության պահպանության ոլորտում Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունները:
- Հաշվի չի առնվել տարիներ շարունակ հանրության կողմից Ամուլսարի ծրագրի դեմ ազդակիր համայնքների բնակչության և հանրության կարծիքը և դիմադրությունը: Մասնավորապես, 2018թ․ աշնանը հանրագրի միջոցով Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչ իրենց ստորագրություններով դեմ է արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։
- Անտեսվել է կամ բավարար ջանք չի գործադրվել (due diligence) գնահատելու «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախկին գործելաոճը, անօրինականությունների, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների, քաղաքացիների դատական հետապնդումների պրակտիկան: Հերթական անգամ հանրային ռեսուրսները վստահվել է օֆշորային գոտում գրանցված, անհայտ սեփականատերեր ունեցող և ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող ընկերությանը։ Աշխարհում քաղաքացիների դատական հետապնդումների այս երևույթը որակվում է «հանրության մասնակցության դեմ ռազմավարական դատավարություն» (strategic lawsuit against public participation - SLAPP), որը պատիվ չի բերում ո՛չ մի, առավել ևս իրեն ժողովրդավարական հռչակած պետությանը։ Մինչդեռ ՀՀ պետական կառույցները ոչ մի անգամ փորձ չեն արել կանխելու տվյալ արատավոր պրակտիկան, պաշտպանելու տեղական ժողովրդավարությանը սատար կանգնած քաղաքացիներին և բնապահպան ու իրավապաշտպան ակտիվիստներին։
- Հաշվի չեն առնվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, 2022թ. սեպտեմբերի 13-ի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք և Ջերմուկ քաղաքի ռմբակոծումը: Ըստ Ամուլսարի ծրագրի՝ Ջերմուկի հարևանությամբ պետք է կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա և հարյուրավոր տարիներով մնայուն թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ, ինչը ռազմական գործողությունների դեպքում կդառնա վտանգ ոչ միայն Ջերմուկի, այլև Սևանա լճի, ողջ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի համար Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների աղտոտման հետևանքով, Գեղարքունիքի մարզի համար Արփա-Սևան թունելով աղտոտված ջրերի հոսքի պատճառով։
Հակաօրինական որոշումներ Ամուլսարի ծրագրի իրականացման համար
Ամուլսարի հանքավայրի շահագործումն ի սկզբանե հնարավոր է դարձել կասկածելի որոշումների արդյունքում:
- 2014 թվականին ՀՀ կառավարության որոշումով հնարավոր դարձավ ՀՀ բույսերի Կարմիր գրքում ներառված բուսատեսակներն իրենց բնական աճելավայրից տեղափոխելը, ինչը հակասում է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածին։ Այս որոշումը հնարավոր դարձրեց Ամուլսարի տարածքում հանքի շահագործման թույլտվության տրամադրումը։
- 2015 թվականին ՀՀ կառավարության որոշումով փոխվեց հանքերի ճանապարհների թույլատրելի թեքության չափը։ Այս որոշմամբ անվտանգության պահանջները թուլացան, իսկ Լիդիանը խնայեց մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար։
- 2016 թվականին Բնապահպանության նախարարության և Լիդիանի միջև կնքված հուշագրով Լիդիանը խոստացավ 5 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել և 5 տարվա ընթացքում ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը, ինչը մինչև օրս չի արվել։
- 2022 թվականին Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի փոփոխությունն իրավունք տվեց հետադարձ ուժով նախորդող 4 տարիների ընթացքում հանրային դիմադրության ազդեցությամբ գործունեություն չծավալած հանքարդյունաբերական ծրագրերին առանց նոր ՇՄԱԳ իրականացնելու երկարաձգել իրենց ընդերքօգտագործման իրավունքը: Այս փոփոխությունից օգտվեց միայն Լիդիանը, ինչը մեզ թույլ է տալիս հետևություն անել, որ օրենքն այս մեկ ընկերության համար է փոփոխվել։
ՀՀ կառավարության այս որոշումը ստեղծում է Հայաստանի Հանրապետության համար նոր՝ ֆինանսական և իրավական մեծ ռիսկեր։
Լիդիանը մի քանի տարի առաջ սնանկացել է, վերակազմավորվել և սեփականության իրավունքները զիջել իր խոշոր բաժնետերերին։ Երկու խոշորագույն ֆինանսական կառույցներ՝ Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), որոնք ի սկզբանե Լիդիանի և Ամուլսարի ծրագրի «բարձր միջազգային չափանիշների» երաշխավորներն էին, այլևս այս ընկերության ո՛չ բաժնետեր են, ո՛չ ներդրողը։
«Լիդիան Արմենիան» այն ընկերությունն է, որը դեռ մի քանի տարի առաջ երկու հայտ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը արբիտրաժային գործընթաց սկսելու մասին։ Այդ ժամանակ ՀՀ կառավարության պաշտոնյաներն արտահայտում էին մտահոգություն, որ եթե Ամուլսարը չշահագործվի, պետությունից մեծ գումարներ կկորզեն՝ անտեսելով, որ օֆշորային գոտում գրանցված ընկերությունն արբիտրաժային տրիբունալ մտնելու իրավունք չունի։ Այժմ ընկերությանը, կարծես, հաջողվում է ՀՀ կառավարությունից ստանալ այդ հնարավորությունը։ Բազմիցս ենք զգուշացրել, որ եթե Լիդիանը Կանադայի տարածքում գրանցվելուց հետո սկսի աշխատել, և, այնուհետև որևէ պատճառով հարկադրված լինի դադարեցնել այդ աշխատանքը, արդեն կկարողանա օգտվել արբիտրաժային տրիբունալների մեխանիզմից, որը ստեղծվել է մասնավորների շահերը պաշտպանելու համար։ Ի՞նչ է անելու Հայաստանը, եթե ընկերությունը սկսի շինարարությունը, հետո որևէ ֆորս-մաժորային պատճառով չկարողանա աշխատանքները շարունակել։ Ադրբեջանական զինուժը քաղաքի մատույցներում արդեն իսկ վերահսկում է Ջերմուկը: Այն նախկինում ռմբակոծել է նաև Երասխի գործարանը և դրդել է այն տեղափոխել սահմանից հեռու։ Ի՞նչ երաշխիք ունի ՀՀ կառավարությունը, որ Ամուլսարում նախատեսված ցիանային հարթակն ագրեսիվ հարևան պետության թիրախ չի դառնալու։ ՀՀ կառավարությունն ու վարչապետը պարտավո՛ր են ապահովել Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգությունը, սակայն Ամուլսարի հանքավայրի առնչությամբ, ցավոք, չենք տեսնում շրջահայաց որոշումներ և գործողություններ։
ՀՀ վարչապետ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է «ժողովրդավարության բաստիոն», սակայն գործում է հակաժողովրդավարական սկզբունքներով՝ արհամարհելով հենց ժողովրդի կարծիքը:
Անթույլատրելի է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը ՀՀ կառավարությանը նվիրելու գործարքն անվանել «ժողովրդի համար», երբ ազդակիր համայնքի ժողովուրդը՝ առնվազն Ջերմուկ համայնքի բնակիչները, իրենց դիրքորոշումը վաղուց են հայտնել։ Իսկ առցանց հանրագրին միացած ավելի քան 30.000 ստորագրությունները ցույց են տալիս, որ ավելի լայն հանրային կարծիքը նույնպես Ամուլսարը պահպանելու օգտին է։
ՀՀ կառավարությունն արհամարհել է նաև միջազգային գործընկերներին ու պարտավորությունները: 2023 թվականի դեկտեմբերին Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը հորդորեց ՀՀ կառավարությանը դադարեցնել Ամուլսարի հետ կապված որևէ տեսակի շինարարական աշխատանք, պահանջեց վերսկսել «Ջերմուկ» ազգային պարկի կազմավորումը և պաշտպանության տակ առնել Էմերալդ ցանցի թեկնածու տարածքները։ Իսկ 2022թվականին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և CEE Bankwatch-ն իրենց զեկույցում ահազանգեցին Ամուլսարի ծրագրի կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև բնապահպան ակտիվիստների նկատմամբ դատական հետապնդումների (SLAPP-երի) մասին, սակայն ՀՀ կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեց այս կապակցությամբ։
Մենք՝ ներքոստորագրյալներս, դատապարտում ենք ՀՀ կառավարության այս գործելաոճը։ Պահանջում ենք ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ որոշումը հաշվի առնելով ազգային անվտանգության համար առկա Ամուլսարի ծրագրի բազմաթիվ ռիսկերը և վտանգները, ազգային օրենսդրության և միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումները, հանուն ժողովրդի կամքի և ժողովրդավարության։
Ամեն ջանք գործադրելու ենք և մեզ հասանելի միջոցներով շարունակելու ենք պայքարել, որ Ամուլսարը մնա սար, և Հայաստանում հանրային շահը գերակայի մասնավոր՝ նեղ ու խնդրահարույց շահի նկատմամբ:
Բոլոր համախոհ քաղաքացիներին և կազմակերպություններին կոչ ենք անում միանալ մեզ այս պայքարում։
Հայտարարությունը բաց է միանալու համար։ Հայտարարությանը կարող եք միանալ՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
1.«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ
2.«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
3.«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
4.«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
5.«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
6.«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն
7.«Հայաստանի անտառներ» ՀԿ
8.Ամուլսարի պահապաններ նախաձեռնություն
9.«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
10.«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ
11.«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան » ՀԿ
12.«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
13.«Հանրային Վերահսկողություն» իրավապաշտպան ՀԿ
14.«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
15.«Ահնիձոր» զարգացման հիմնադրամ
16.«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
17.«Նոր հորիզոններ» ՀԿ
18.«Կանաչ փոփոխություն» գյուղատնտեսական ՀԿ
19.«Արգինա» մշակութային ՀԿ
20.Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
21.«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
22.«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտե» ՀԿ
23.«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
24.«ՀԵԲԱ» Սոցիալ-կրթական ՀԿ
25.«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ
26.«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
27.«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
28.«Բայազետ» կենտրոն ՀԿ
29.« Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ
30.Երևանի մամուլի ակումբ
31.«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ
32.«էկոլոգիական հասարակական միություն » ՀԿ
33.« Վայոց Ձորի էվոլյուցիա» ՀԿ
34.«Դալմա-Սոնա» Հիմնադրամ
35.«Առողջ Միջավայր» ՀԿ
36.«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ
37.«Խարույկ» արշավական ակումբ ՀԿ
38.«Սպիտակ ջոկատ» ՀԿ
39.«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
- «Դեպի Էկո-երիտասարդություն» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնություն
41.Քիմիական անվտանգության կոալիցիա
42.«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ
43.«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
44.«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ
45.Կանանց զորեզացման և համայնքային զարգացման «ՖեմՖորվըրդ» ՀԿ
46.«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
47.«Սինեմարթ երիտասարդական» ՀԿ
48.«Երիտասարդների Հնարավորությունների Ակումբ» ՀԿ
49.«Կապանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» քաղաքացիական նախաձեռնություն
50.«Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ
51.«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
52.«Յանուս» Իրավական ՀԿ
53.«Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ
- «ԷկոՀաբ» կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամ
55.«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
56.«Կայուն Ապագա» ԵՀԿ
- Ֆեմ Գրադարան նախաձեռնություն
58.«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ
59.«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
60.«Երիտասարդական գաղափարներ» ՀԿ
61.«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ
62.«Մաքրապատում» բնակրթական ՀԿ
63.«Հայկական ճամբար» ՀԿ
64.Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա
65.«Իրավունքի ուժ» ՀԿ
66.«ՍՈՍ ՄԵծ Այրում» քաղաքացիական նախաձեռնություն
67.«Համայքների ֆինանսիստների միավորում» ՀԿ
68.«Մարդու իրավունքների և հանրային առողջության» ՀԿ
69.«Փինք» իրավապաշտպան ՀԿ
70.«Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ
71.«Էկոլոգիական իրավունք» ՀԿ
72.«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
73.«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
74.Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
75.Ինֆորմացիայի ազատության կենտրոն
76.«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
77.«Փրո Փոուզ» կենդանապաշտպան ՀԿ
78.«ԱՆՈՒՆՍ ԿԻՆ Է» նախաձեռնող խումբ
79.«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
80.«Համախմբված երիտասարդական միություն» ՀԿ
81.«Լոռու երիտասարդների և համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ
82.«Տրտու» մշակութային-հասարակական կազմակերպություն
83.«Համախմբված երիտասարդական միություն» ՀԿ
84.«Սրբազան հող» Բարեգործական ՀԿ
85.«ՏԱՐՈՆ» Երիտասարդական Զարգացման ՀԿ
86.«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն
87.«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
88.Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամ
89.«Հայկական սահամանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ
90.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
91.« Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ
92.«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ
93.«Կանանց աջակից խումբ» ՀԿ
94.«Վելես» իրավապաշտպան ՀԿ
95.«Քաղաքացիական Զարգացում» կրթահետազոտական ՀԿ
96.«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ
97.«Պախրա» ՀԿ
98.«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
99.«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
100.«Էկոպոլիսի բնապահպանական կենտրոն համայնքային անվտանգության և զարգացման համար ՀԿ
101.«Ամուլսարի պահապաններ» քաղաքացիական նախաձեռնություն
102.«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
103.«Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ
- «ՑՈԼԻՆԵ» մշակութային,իրավապաշտպան ՀԿ
105․«Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ
106․Էվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբան
- Գոհար Ենոքյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ
108.Սյուզաննա Հունանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ
109.Սուսաննա Մարգարյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ
- Տիգրան Հունանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ
111.Մխիթար Մարգարյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ
112.Զարուհի Ստեփանյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ
113.Գալետա Մարգարյան՝ Ջերմուկ համայնքի բնակիչ
114.Հասմիկ Սարգսյան՝ ՀՀ քաղաքացի
115.Կարեն Սայադյան՝ ՀՀ քաղաքացի
116․Նարիմե Դավթյան՝ ՀՀ քաղաքացի
117․Զորիկ Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ
118․Միրհան Խանամիրյան՝ Ջերմուկի բնակիչ
119․Աշոտ Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ
120․Հայկ Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ
121․Սամվել Դավեյան՝ Ջերմուկի բնակիչ
122․Արմեն Ղազարյան՝ ՀՀ քաղաքացի
123․Լուսինե Ղարիբյան՝ ՀՀ քաղաքացի
124․Թերեզա Ալավերդյան՝ ՀՀ քաղաքացի
125․Վարդան Ավետյան՝ Ջերմուկի բնակիչ
126․Գոհար Ղազարյան՝ Ջերմուկի բնակիչ
127․Արմեն Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ
128․Արգիշտի Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ
129․Սուսաննա Վարդանյան՝ Ջերմուկի բնակիչ
130․Ջեմմա Սարգսյան՝ Ջերմուկի բնակիչ
131․Համլետ Դավթյան՝ ՀՀ քաղաքացի
132․Ռոզա Վարդանյան՝ ՀՀ քաղաքացի
133․Արմեն Մարգարյան՝ ՀՀ քաղաքացի
134․Կարինե Մնացականյան՝ ՀՀ քաղաքացի»։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Իրավունք 13:32 • 29/04 Մարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազ Վարդապետյանը նշեց՝ սպասում են, թե ինչ դիրքորոշում կհայտնի ՍԴ-ն, որ հասկանան՝ կարո՞ղ են արդյոք երեք նախկին պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել, սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները բերել պաշտոնական հանցագործությունների տիրույթ։
-
Քաղաքականություն 11:18 • 29/04 Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, պատմական և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռո
-
Իրադարձային 21:12 • 28/04 Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա. Փրկարար ծառայությունը՝ Վերին Խոտանանի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող Scania մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի:
-
Իրավունք 11:28 • 29/04 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը ներակայցնելիս այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
-
Իրադարձային 13:59 • 29/04 Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Դանիելյանը նշեց, որ Տավուշում մարդկանց անհանգստությունը նաև այն է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերը ընդամենը անունով են սահմանապահ, և որ այնտեղ կանգնելու է ադրբեջանական բանակը։
-
Իրադարձային 12:39 • 29/04 Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազին Թորոսյանը նաև նշեց, որ ձերբակալությունների ցուցանիշը 2017-2018 թվականների նկատմամբ աճել է 8-9 անգամ։ «Արդյո՞ք ողջամիտ կասկած չի առաջանում, որ դրանք օգտագործվել են խոստովանական ցուցմունք կորզելու համար և դրանից հետո են բաց թողնվել մարդիկ»,- հարցրեց Թորոսյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 14:51 • 28/04 ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Միացյալ Նահանգները դիվանագիտական ջանքեր է գործադրում, որ թույլ չտա Միջազգային քրեական դատարանին ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների դեմ:
-
Իրադարձային 10:46 • 28/04 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, իսկ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիաի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի
-
Ժամանց 13:03 • 28/04 Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ) Հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ներում է շնորհել 11 հոգու և մեղմացրել ևս հինգի պատիժը, որոնք դատապարտվել են թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար:
-
Իրադարձային 13:45 • 28/04 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին (լուսանկարներ) Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում երեկ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզա
-
Իրադարձային 21:12 • 28/04 Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա. Փրկարար ծառայությունը՝ Վերին Խոտանանի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող Scania մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի:
-
Իրադարձային 10:19 • 28/04 Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը 351 թվականի մայիսի 7-ին երկնակամարում հայտնվեց Տիրոջ լուսավոր Խաչը՝ ձգվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս հրաշալի իրադարձության մասին Կյուրեղ Երուսաղեմցին գրում է Կոստանդին կայսերը, թե ինչպես է աստվածային Խաչը շքեղ ու լուսավոր փայլել երկնքում ու դարձել հարյուրավոր մարդկանց դարձի...
-
Քաղաքականություն 15:46 • 28/04 ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը կարող է թույլ չտալ Իսրայելին անել դա. Աբբասը՝ «կանխատեսել է» Պաղեստինի ժողովրդի պատմության «ամենամեծ աղետը» Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կիրակի հայտարարել է, որ միայն Միացյալ Նահանգները կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումը Գազայի սահմանամերձ Ռաֆահ քաղաքի վրա՝ հավելելով, որ հարձակումը, որը նա ակնկալում է օրերի ընթացքում, կարող է ստիպել պաղեստինցի բնակչության մեծ մասին լքել անկլավը:
-
Ժամանց 13:23 • 28/04 «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Ոսկյա ժամացույցը, որը պատկանում էր անցյալ դարասկզբին խորտակված «Տիտանիկ» նավի ամենահարուստ ուղևորին՝ Ջոն Ջեյքոբ Ասթորին, Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է ռեկորդային գրեթե 1,5 միլիոն դոլարով, հաղորդո
-
Քաղաքականություն 11:27 • 28/04 Լիտվայի դեսպանն ակնարկել է Ղրիմի կամրջին սպասվող հարվածի մասին Լինկյավիչուսը սոցցանցերում կոլաժ է տեղադրել կամրջի պատկերով և հրթիռի արձակման լուսանկարով: Նա մակագրել է իր գրառումը. «Եթե որևէ մեկը հնարավորություն չի ունեցել լուսանկարվել Ղրիմի կամրջի վրա, դեռ ժամանակ կա»:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
Սպորտ
-
10:03 • 29.04.24 ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն
-
09:36 • 29.04.24 Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր
Մամուլի տեսություն
-
10:59 • 27.04.24 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ»
-
10:57 • 27.04.24 Ցնցուղի պատմությունից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է․ «Հրապարակ»
Իրադարձային
-
16:07 • 29.04.24 Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
-
15:11 • 29.04.24 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
-
15:00 • 29.04.24 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան
Մշակույթ
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Ժամանց
-
21:55 • 25.04.24 Ինչպես դիտել հայկական արտադրության բացառիկ ֆիլմերը Armflix-ում