Թուրքիան հայտարարել է, որ շարունակելու է ապահովել խաղաղությունն ու կայունությունը Սև ծովում

22:07 • 25.01.24

Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել Սև ծովում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան շարունակելու է Սև ծովում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված իր ջանքերը՝ հանգամանորեն շարունակելով գոյություն ունեցող ռիսկերի վերացմանն ուղղված իր մոտեցումներն ու պրակտիկան՝ Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթներին համապատասխան»,-նշված է հայտարարության մեջ ։

Թուրքիան հայտարարել է, որ շարունակելու է ապահովել խաղաղությունն ու կայունությունը Սև ծովում