Ռուսաստանը ցանկանում է օգնել Իսրայելի և Պաղեստինի միջև երկխոսության հաստատմանը․ Լավրով

22:58 • 19.02.24

Ռուսաստանը ցանկանում է օգնել պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Փոխանցում է «ՌԻԱ նովոստին»։

«Մենք ակտիվորեն ցանկանում ենք օգնել իսրայելցիներին և պաղեստինցիներին համաձայնության հասնել: Մենք այլ ճանապարհ չենք տեսնում, բացի նրանց միջև ուղիղ երկխոսությունից»,-ասել է Լավրովը լրագրողներին: