Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Օդեսա

14:11 • 25.02.24

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երկրորդ տարելիցին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի ուղեկցությամբ այցելել է Օդեսա։

Անվտանգության նկատառումներից ելնելով Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի Ուկրաինա այցի մասին չի հայտարարվել, գրում է dw.com-ը։

Սա պատերազմի մեկնարկից ի վեր Բերբոքի հինգերորդ այցն է Ուկրաինա և նրա առաջին այցն Օդեսա։


Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Օդեսա