Միայն լաստանավի գործարքի համար Քերոբյանն ու Փաշինյանն էլ նրա ձեռքը բռնած պիտի դատվեն․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

20:44 • 01.03.24

Միայն լաստանավի գործարքի համար Քերոբյանն ու Փաշինյանն էլ նրա ձեռքը բռնած պիտի դատվեն։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը․

«Քերոբյանի նշանակումն, ի սկզբանե, ձախողված ու անտրամաբանական որոշում էր։ Հիմա նախարարի փոփոխությունն արտահերթ ընտրությունների նախընտրական PR ակցիայի շրջանակում է։

Քերոբյանը պետբյուջեից ահռելի միջոցներ ծախսելով լաստանավ ձեռք բերեց։ Բայց մինչ այդ, առնվազն, պետք է խորհրդակցեին տրանսպորտային փոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ։

Պետք է հասկանային բիզնեսի համար լաստանավով ապրանք տեղափոխելու ծախսատարության ու ժամանակատարության չափը։ Այդ դեպքում կհասկանային, որ ոչ միայն թանկ է, այլև ուշ մատակարարվող։ Լաստանավի ձեռքբերման որոշումը կայացնող անձինք պետք է դատվեն»,- նշել է Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Միայն լաստանավի գործարքի համար Քերոբյանն ու Փաշինյանն էլ նրա ձեռքը բռնած պիտի դատվեն․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)