Ուկրաինան դուրս է եկել զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին ԱՊՀ համաձայնագրից

22:00 • 08.03.24

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին համաձայնագրից, ուրբաթ օրը հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Telegram-ի իր ալիքում։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինան դուրս է եկել զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին ԱՊՀ համաձայնագրից: Այս որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի նիստում: Զարմանալի է, որ միայն հիմա: Բայց նրանք արդեն դուրս են եկել, հետևաբար դա լավ է»,- գրել է Գոնչարենկոն:

Ուկրաինան դուրս է եկել զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին ԱՊՀ համաձայնագրից