Ստեղծում ենք նախադեպը չունեցող ենթակառուցվածքներ, շարժվում դեպի հայկական ֆուտբոլի գերազանցություն․ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյան
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան հատել Առաջնության կեսը։ Առաջնության ավարտին կա 12 տուր, սակայն արդեն նշմարվում է, որ չեմպիոնական պայքարը թեժ է լինելու մինչև մրցաշրջանի վերջնամասը։ Այս տարի չեմպիոնական պայքարին է միացել նաև Երևանի «Նոան», որն ընթացիկ առաջնությանը ներկայացել էր ամբողջովին նոր կազմով։ 24 տուրից հետո աղյուսակը 52 միավորով գլխավորում է «Փյունիկը»։ Նույնքան միավորով երկրորդ տեղում «Նոան» է։ Ակումբի նպատակների, հայկական ֆուտբոլի խնդիրների ու այլ թեմաների մասին Tert.am-ը զրուցել է ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի հետ։
-Պարոն Վարդանյան, ինչպե՞ս որոշեցիք մուտք գործել հայկական ֆուտբոլ։
Ես, որպես գործարար, միշտ դիտարկում եմ գեներացված ռեսուրսը կարևոր արժեքի ստեղծմանն ուղղելու տարբերակները՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերով, բարեգործությամբ, եկեղեցաշինությամբ, կրթական ծրագրերով։ Այս համատեքստում մշտապես ցանկացել եմ ինչ-որ կերպ նպաստել հայկական սպորտի զարգացմանը։ Ֆուտբոլն ինձ համար դեռ վաղ տարիքից եղել է շատ հետաքրքիր՝ ադրենալին, արագություն, անկանխատեսելիություն։ Իսկ հայկական ֆուտբոլի զարգացումը ես միշտ դիտարկել եմ որպես համընդհանուր կարևոր առաքելություն։ Վերջին տարիներին ես և թիմս ուսումնասիրում էինք, թե ինչ գործիքակազմով կարելի է նպաստել մանկապատանեկան ֆուտբոլի, ակումբային ֆուտբոլի և, ընդհանուր առմամբ, այս մարզաձևի զարգացմանը Հայաստանում։ Այս մասին շատ ենք զրուցել նաև մեր բրենդ ամբասադոր Լուիշ Ֆիգուի հետ, քննարկել մեր տեսակետները, նա ևս ինձ մոտիվացրել է իմ ներդրումն ունենալ ֆուտբոլում, աջակցել շատ արժեքավոր խորհուրդներով և կապերով։
Արդյունքում, «Նոա» ակումբը դարձավ այն մեկնակետը, որից սկսում են մեր ջանքերը՝ դեպի հայկական ֆուտբոլի գերազանցություն։
-Ո՞րն է ձեր ֆուտբոլային նպատակը։
Մեր նպատակն է Հայաստանում ֆուտբոլը դնել ամուր և ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ հասցնելով այնպիսի մակարդակի, որ այն դառնա ազգային ինքնության անբաժանելի մաս, հպարտության աղբյուր և գերազանցության ուղի: Մեր նպատակներն ու ֆուտբոլային երազանքները միայն «Նոայի» հետ չեն կապված։ Իմ երազանքը հայկական ֆուտբոլի երկարաժամկետ զարգացումն է, իսկ դրան հասնելու համար մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք և ռազմավարական հսկայական աշխատանք։ Իհարկե, ակումբի առջև դրված են ամենաբարձր նպատակները, բայց առաջնահերթ մենք շեշտը դնում ենք ֆուտբոլ մարզաձևի վրա, իսկ դրա հիմքում՝ մանկապատանեկան ֆուտբոլն է։ Այս առումով «Նոայի» ակադեմիան մեզ համար գերակա ուղղություններից է։ Կարևոր է պատանի ֆուտբոլիստների հետ ճիշտ աշխատանք տանել, զարգացնել անհրաժեշտ հմտություններ ու հետամուտ լինել ներուժի ճիշտ իրացմանը։
-Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, կարծես, բոլորն են կարևորում, բայց ի՞նչ գործուն քայլեր են արվում այս ուղղությամբ
Մենք մեր ակադեմիայի զարգացման հետ կապված մեծ պլաններ ունենք. այն պետք է դառնա բարձրակարգ հայ ֆուտբոլիստների դարբնոցը, որտեղ կծնվեն Հայաստանի ազգային հավաքականի աստղերը։ Ինչպես ասացի, մեր երազանքները նեղ ակումբային չեն, այլև հանգում են արդյունքում մեր ազգային հավաքականի դերի և որակի բարձրացմանը։ Մեր ակադեմիան պետք է դառնա միջազգային հաբ, ուր կձգտեն ընդունվել ու կրթվել ոչ միայն հայ երեխաները, այլև օտարազգի տաղանդները։
Մեր ակադեմիայում երիտասարդ տաղանդները պետք է գտնեն հնարավոր ամենանպաստավոր միջավայրը՝ կենտրոնանալու բացառապես իրենց հմտությունների զարգացման վրա։
Այս առումով ուրախ եմ առաջին անգամ հայտարարել, որ «Նոա» ակումբը բացառիկ համագործակցություն է սկսել միջազգային պրոֆեսիոնալ մարզչական թիմի հետ, որն արդեն Հայաստանում է։ Լուիշ Ֆիգուի հետ մենք ընտրել ենք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, սքաութինգի, հավաքագրման, ֆուտբոլում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման լավագույն մասնագետներին և հրավիրել ենք Հայաստան։ Նրանք աշխատել են այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Լուիշ Ֆիգուն, Ռիկարդո Կուարեժման, Կրիշտիանո Ռոնալդուն, Ժոաո Կանսելուն, Ռաֆայել Լեաուն, Նունու Մենդեշը և այլք։ Նրանց հետ միասին փորձելու ենք մշակել զարգացման ռազմավարություն և գործուն քայլերով առաջ շարժվել։ Վստահ եմ, որ այս համագործակցության պտուղները շատ շուտով զգալու է հայկական ֆուտբոլը։
-Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների մեծ խնդիր կա, ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել այս բացը։
Այո, ենթակառուցվածքները շարունակում են մնալ մեր ֆուտբոլի հիմնական խոչընդոտներից մեկը. լավագույն տաղանդներին էլ համապատասխան միջավայր է պետք, ճիշտ ենթակառուցվածքներ և տաղանդի իրացման հնարավորություններ։ Այս առումով ևս ես մեծ պլաններ ու երազանքներ ունեմ։
Փոքր-ինչ բացելով փակագծերը պլանների մասին՝ նշեմ, որ ինտենսիվ աշխատանքներ ենք տանում միջազգային բարձր չափանիշներին համապատասխան և նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մարզական համալիրի ստեղծման ուղղությամբ։ Այս աշխատանքներում մենք համագործակցում ենք միջազգային բարձրակարգ խորհրդատուների հետ, որոնք ներգրավված են աշխարհում ստեղծվող լավագույն ենթակառուցվածքների նախագծման և իրականացման գործում։
Համալիրը պարունակելու է FIFA սերտիֆիկացում ունեցող դաշտեր մարզումների համար, կամպուս ՆՈԱ 1 թիմի համար, որի նախագծման և շինարարության բոլոր փուլերում առաջնորդվելու ենք աշխարհի առաջատար ակումբների փորձով և միջազգային առաջատար մասնագետների գիտելիքով, նույն չափորոշիչներին համապատասխան ակադեմիա երիտասարդ սերնդի համար և ի վերջո UEFA-ի այնպիսի կատեգորիայի մարզադաշտ, որը մեզ թույլ կտա Հայաստանում հյուրընկալել UEFA-ի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերը։
Մենք թիմով վերջերս Կատարում էինք՝ ուսումնասիրելու լավագույն փորձն ու Աշխարհի առաջնության համար ստեղծված արդի ենթակառուցվածքները։ Այնտեղից վերադարձանք կարևոր գիտելիքով և կապերով, որը ծառայեցնելու ենք մեր համալիրի կայացմանը։
-Թիմն այժմ մարզվում է Էջմիածնի ակադեմիայում։ Ինչպիսի՞ն են այնտեղ պայմանները։
Էջմիածնում գործող մեր համալիրում մենք այս պահին իրականացնում ենք լայնածավալ աշխատանքներ։ Հենց այս պահին ակտիվ փուլում են միջազգային չափանիշներին համապատասխան 2 դաշտերի մշակման և շինարարության աշխատանքները։Ցավոք, հայկական ֆուտբոլում այս բազային անհրաժեշտությունները դեռ սաղմնային փուլում են, և կարիք կա սկսել այս կետից։ Մինչև տարվա վերջ «Նոան» կունենա FIFA սերտիֆիկացված խաղադաշտերով համալիր` արհեստական և բնական 4 խոտածածկով։
Մենք փորձում ենք լավագույն պայմաններն ապահովել մեր մարզիկների համար, որ նրանք կենտրոնանան բացառապես խաղային արդյունքի և մարզավիճակի վրա։ Մենք ավարտել ենք մեր թիմի հանդերձասրահի նորոգման աշխատանքները, որը մեր երկրում նախադեպը չունեցող ինտերիեր և հարմարություններ ունի։ Սրանք մանրուքներ չեն՝ այստեղից է սկսում մարզիկի նախատրամադրվածությունը։ Ինչպես արդեն նշեցի, միջավայրն անչափ կարևոր է։
Մեր ակադեմիայում մենք մեկտեղելու ենք աշխարհի առաջատար փորձը, գիտելիքը և տեխնոլոգիաները՝ բացահայտելու և հղկելու լավագույն տաղանդները, զարգացնելու և գերազանցության հասցնելու մարզական պրոֆեսիոնալիզմը և սերմանելու բազմակողմանի գիտելիք ու հաղթական մտածելակերպ։
-Ընթացիկ առաջնության ավարտին դեռ երկար ժամանակ կա։ Այս պահին չեմպիոնության համար պայքարում ձեր գլխավոր մրցակիցները «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» են։ Ինչպես եք գնահատում ձեր չեմպիոնության շանսերը։
- Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր բոլոր հայկական ակումբների սեփականատերերին և ղեկավարներին. ես նրանց մեծ մասին անձամբ չեմ ճանաչում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ նրանք բոլորը նվիրյալներ են։ Հայկական ֆուտբոլն այն ոլորտը չէ, որը կարող ես դիտարկել որպես բիզնես ուղղություն կամ զուտ շահույթ հետապնդես։ Այստեղ մեծ նվիրում և հավատ է պետք, և ես ուրախ եմ, որ կան այդպիսի նվիրյալներ։ Մենք պետք է առաջ շարժվենք բոլորիս ջանքերն ու ռեսուրսները համախմբելով։
Ինչ վերաբերում է Պրեմիեր Լիգային, իհարկե, մեր նպատակը բացառապես չեմպիոնությունն է։ Ամենևին էլ չթերագնահատելով մյուս թիմերին՝ հավատում եմ, որ այս տարի կկարողանանք հասնել մեր նպատակներին, իսկ դրանից հետո նաև պատվով հանդես գալ եվրագավաթային մրցաշարերում։ Ակումբային մեր երկարաժամկետ նպատակները շաղկապված են հայկական ֆուտբոլի հաղթական ճանապարհի հետ։ Ես անձամբ հավատում եմ հայկական ֆուտբոլի ապագային, և թե՛ ես, թե՛ իմ թիմն անելու է առավելագույնը մեր երկրի անունը համաշխարհային ֆուտբոլի քարտեզի վրա դնելու համար։
Երազենք այն օրվա մասին, երբ Հայաստանը միջազգային չափանիշներով գերժամանակակից մարզադաշտում կհյուրընկալի UEFA խմբային մրցաշարի խաղ՝ հայ և եվրոպացի հազարավոր երկրպագուներով, բազմաթիվ հավատարմագրված լրատվամիջոցներով, և իհարկե, կտոնի հայկական ակումբի հաղթանակը։ Ես ինքս ոչ միայն երազում եմ այդ օրվա մասին, այլև հստակ տեսնելով վերջնանպատակը՝ քայլում եմ այդ ուղղությամբ։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Իրադարձային 01:20 • 27/04 Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:
-
Իրադարձային 09:28 • 27/04 Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով ու բարեհաջող կանցնենք այն, որովհետև անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ․ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ Գիտեինք նաեւ, որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, եւ այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել: 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
Իրավունք
-
20:42 • 26.04.24 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Սպորտ
-
11:08 • 27.04.24 Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
10:59 • 27.04.24 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ»
-
10:57 • 27.04.24 Ցնցուղի պատմությունից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է․ «Հրապարակ»