ԱՄՆ-ը չի սահմանափակի Իսրայելին զենքի մատակարարումները․ Սալիվան

23:15 • 12.03.24

ԱՄՆ-ն այս փուլում մտադիր չէ սահմանափակումներ մտցնել Իսրայելին զենք ու զինամթերք մատակարարելու հարցում։

Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երկրորդը, մենք հետևողականորեն հասկացրել ենք, որ մեր ներկայիս քաղաքականությունը չի ներառում այնպիսի քայլեր, որոնց մասին դուք խոսում եք», - ասել է ամերիկացի առաջնորդի խորհրդականը՝ մեկնաբանելով Իսրայել զենքի փոխանցման սահմանափակումներ մտցնելու հեռանկար մասին հարցին։