Էրդողանը հաստատել Է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տեղափոխվող տարանցիկ ապրանքների մաքսային ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ համաձայնագիրը

17:13 • 07.04.24

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև մաքսային տարանցիկ գործառնությունների դյուրացման համաձայնագիրը։

Թուրքական պետության ղեկավարի ստորագրությամբ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության պաշտոնական տեղեկագրում։

«Երեք երկրի կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է Բաքվում, 2022 թվականի օգոստոսի 18-ին։

Պայմանագիրն ուղղված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով տարանցվող ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, որն անցնում է 3 պետության տարածքով»,- գրում է Resmi Gazete պարբերականը: