Էրդողանը շնորհավորել է Ալիևին

16:33 • 09.04.24

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհավորել է Ռամադանի տոնի առթիվ։

Ալիևը շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքների համար և իր հերթին շնորհավորել Թուրքիայի ղեկավարին տոնի առթիվ և բարգավաճում մաղթել Թուրքիայի ժողովրդին։

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ թուրք-ադրբեջանական բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր ոլորտներում։