Օրենբուրգի մոտ Ուրալ գետի ջրի մակարդակը հասել է պատմական ռեկորդի՝ 1,092 սանտիմետր

22:14 • 11.04.24

Օրենբուրգի մոտ Ուրալ գետի ջրի մակարդակը հասել է պատմական ռեկորդի՝ 1,092 սանտիմետր։

Օրենբուրգի մարզում ջրհեղեղի վնասը, ըստ նախնական տվյալների, գերազանցում է 40 միլիարդ ռուբլին:

Հիշեցնենք, որ ջրհեղեղը, որը նախկինում հեղեղել էր Օրսկը, հասել է Օրենբուրգ։ Անցած գիշեր քաղաքում ջրի տակ է անցել ավելի քան 300 տուն։

Հիշեցնենք, որ ռուս պաշտոնյաները ամբարտակների ճեղքման համար մեղադրում էին կրծողներին և ղազախներին, որոնք սխալ ժամանակին ջուր են բաց թողնում։